▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում կրիմինալը որոշել է ռևանշի գնալ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատելով թեկնածուների ցանկից՝ Գյումրիում կրիմինալը որոշել է ռեւանշի գնալ։ Մի կողմից նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանն աջակցելու է «Հայկական վերածնունդի» Հովհաննես Մարգարյանին, մյուս կողմից ԲՀԿ-ն որոշել է ավագանի մտցնել հայտնի զառ խաղացող Ապարին՝ Վարդեւան Գրիգորյանին։ Սա առնվազն տարօրինակ է, քանի որ ժամանակին հենց Ապարն էր Վարդանիկի շտաբի պետը։ Հետո նրանք վիճեցին, եւ Վարդանը պատժեց նրան՝ ձեռքից վերցնելով գազալցակայանը, ինչի արդյունքում Գրիգորյանը հանգրվանեց նախկին քաղաքապետի հակառակորդների ճամբարում։ Մի բան պարզ է՝ եւ Ապարը, եւ Վարդանիկը` ի դեմս Հովհաննես Մարգարյանի, պայքարելու են Բալասանյանի դեմ։ Թերեւս մոտ ժամանակներս Գյումրիից լսելի կլինեն կրիմինալ տեղեկություններ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее