▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում ԿԳ նախարարին բավականին կոշտ են ընդունել. «ՀԺ»

«Մեր տեղեկություններով, անցած շաբաթ Տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղ կատարած այցի ժամանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին բավականին կոշտ են ընդունել։ Պատճառը կառավարությունում այդ մասնաճյուղը լուծարելու և Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտին միացնելու որոշման նախագիծն է: Տնտեսագիտականի ուսանողադասախոսական կոլեկտիվը դեմ է այդ նախագծին։ Մեր տեղեկություններով, այդ միավորմանը ձգտում և դրա խոստմանը հասել է Մանկավարժական ինստիտուտի նորանշանակ ռեկտոր, Շիրակի մարզում ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը։ Տնտեսագիտականի ռեկտոր Սամսոն Դավոյանը հաստատեց, որ դասախոսներն ու ուսանողները շատ վրդովված են նախարարին ընդունել։ «Մեր մասնաճյուղը կայացած բուհ է բոլոր չափանիշներով, և միավորելը ճիշտ չի լինի։ Բուհական համակարգում շատ քչերն են, որ վերջին տարիներին ուսանողների քանակի ավելացում են ունեցել, իսկ Գյումրիում մենք միակն ենք, որ ուսանողների աճ ունենք»,– հավելեց Դավոյանը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее