«Գնացել էի Գյումրի, կրկին ուզում էի պաստառ պարզել, սակայն դեռ անցակետի մոտ արդեն ինձ բերման ենթարկեցին: Նշեմ, որ քաղբանտարկյալներին վերաբերող պաստառը, սակայն, չէր երևում, այսինքն` բերման ենթարկելու պահին նրանք չէին կարող տեսնել ոչ պաստառը, ոչ էլ շապիկիս նկարը, որին հայրս է պատկերված: Պատճառն այն, որ այդ շապիկի վրայից ես մեկ այլ շապիկ էի կրում»,-Asekose.am-ին ասաց Շահեն Հարությունյանը` անդրադառնալով իր բերման ենթարկվելուն:
Շահենը մեզ տեղեկացրեց, որ այս պահին Երևանում է և իրեն տանում են ոստիկանություն.
«Դեռ ոչինչ չգիտեմ, տեղում արդեն պարզ կլինի: Միայն կարող եմ նշել, որ Գյումրիում բռնության չեմ ենթարկվել: Զրույց եմ ունեցել Շիրակի ոստիկանապետի հետ, ում կարգադրությամբ էլ ինձ Երևան են բերել, թեպետ մի պահ թևս ոլորելու փորձ էին կատարել Գեղամ Խաչատրյանի ոհմակի անդամները, սակայն ոստիկանապետի միջնորդությամբ դա տեղի չունեցավ»,-իր խոսքը եզրափակեց Շահեն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ոստիկանները Գյուրիում առևանգել են Շահեն Հարությունյանին:
Ըստ նրա` Շահենը պատրաստվում էր Պապ Ֆրանցիսկոսին ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ: