tsayg.am-ը գրում է, որ երեկ ժամը 12:30-ի սահմաններում դիակ է հայտնաբերվել Գյումրի Ավտոկայան տանող ճանապարհահատվածի մայթեզրին: Պարզվել է մահացածի ինքնությունը. 57-ամյա Սուրեն Վիրաբյանն ապրում էր Ավտոկայանին հարակից թաղամասում, ունեցել է սիրտ-անոթային անբավարարություն և դա էլ եղել է մահվան պատճառ:
Դեպքի վայրում եղել են ոստիկանության աշխատակիցները, սակայն, ինչպես նշում են ականատեսները, նրանց այցից մի քանի ժամ անց էլ դիակը դեռ նշված վայրում էր՝ բոլորի աչքի առաջ: