Մի խումբ գյումրեցիների կողմից Մամիկոն Համբարյանը Ֆեյսբուքում գրում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Հկ նախագահ Լևոն Բարսեղյանին, որ Մհեր Մկրտչյանի արձանի կողքին Գալյա Նովենցի արձանը կանգնեցնելու իրենց առաջարկը վստահում են նրան` ավագանու նիստում բարձրաձայնելու համար:
«Լևոն Բարսեղյան ջան, էս առաջարկը քաղաքապետարանի ավագանու նիստերից մեկում բարձրաձայնելու մեր խնդրանքը քեզ ենք վստահում: Կարծում եմ, որ էլի շատերն են արձագանքելու այս առաջարկին: Նոր Գյումրի էջում, այս առաջարկի ինքնաբուխ հավանությունները շարունակվում են:
Իսկ առաջարկն այսպիսին է:Գյումրու Թատերական հրապարակում տեղադրված Մհեր Մկրտչյանի արձանը խոսուն է, բայց միայնակ, առաջարկում եմ այդ հրապարակում տեղադրել նաև Գալյա Նովենցի արձանը, որպես Գյումրեցի տառապած կնոջ խորհրդանիշ: Այս երկու մեծերը, Գյումրին հավերժացնող խորհրդապատկերներ են »:
Լևոն Բարսեղյանն էլ չհրաժարվելով բարձրաձայնել առաջ քաշված գաղափարը, առաջարկել է , որ նախաձեռնողները հենց իրենք էլ գան և մասնակցեն ավագանու նիստին:
Մամիկոն Համբարյանի գրառումը` Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից: