▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրեցիներ. «Վերջին անեկտոդն է դառե Հռոմի պապի Լեննագան գալը՝ ապարանցիների անեկտոդից անցավ»

 

asparez.am-ը գրում է. Գյումրիում ավարտին են մոտենում Հռոմի պապի պատարագի համար նախատեսված բեմի հավաքման աշխատանքները: 16 մետր բարձրությամբ եւ 12 մետր խորությամբ մետաղյա կառույցը նախատեսվում է ավարտել մինչեւ հունիսի 23-ը:

Հռոմի պապի այցը լուսաբանելու համար հավատարմագրվել են 600 լրագրող աշխարհի առաջատար լրատվամիջոցներից:

Մինչ Հռոմի պապը կհասնի Գյումրի, գյումրեցիները սկսել են նախապատրաստական աշխատանքները անեկտոդների վերածել: Գյումրեցիները սկսել են կատակներ անել եւ անեկտոդի վերածել քաղաքային իշխանության քայլերը: Մեզ հետ զրույցում գյումրեցիները, որոնք բնակվում են կենտրոնական հրապարակին մոտ գտնվող բարձրահարկ շենքերում, հրճվանքով պատմեցին.

-Մի քանի օր է՝ երկու անձ հերթով, հատիկ առ հատիկ թակում են բնակիչների դռները, մտնում ներս եւ զգուշացնում՝ Հռոմի պապի այցի օրը պատուհաններից դուրս չնայեք, պատշգամբ դուրս չգաք, լվացք չփռեք, հրապարակ չիջնեք: Վերջին անեկտոդն է դառե Հռոմի պապի Լեննագան գալը՝ ապարանցիների  անեկտոդից անցավ,-իրար հերթ չտալով՝ պատմում էին կենտրոնական հրապարակի հարակից շենքի բնակիչները:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее