iravaban.net-ը գրում է. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի 2014թ. հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա տարվա սկզբում ունեցել է 3 մլն դրամ, 10 հազար դոլար ու 5 հազար եվրո: Տարվա վերջում դրամական միջոցները ավելացել են՝ դառնալով 4 մլն դրամ, 12 հազար դոլար ու 6 հազար եվրո:
Աշխատավարձը հարկային տարում կազմել է 11,7 մլն դրամ: 2015թ. սկզբում պարոն Խաչատուրովն ունեցել է 4 մլն դրամ, 12 հազար դոլար ու 6 հազար եվրո, իսկ վերջում՝ 5 մլն դրամ, 16 հազար դոլար ու 7 հազար եվրո:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում