▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գրքասեր» կայքի շնորհանդեսը` Ժան Պոլ Էքզիստենցիալ սրճարանում

Նոյեմբերի 3-ին` ժամը 15:00-ին, Ժան Պոլ Էքզիստենցիալ Սրճարանում  տեղի են ունենալու grqaser.org  կայքի շնորհանդեսն ու մամուլի ասուլիսը:Օրակարգը հետևյալն է`

15:00- դիմավորում

15:15 -կայքի շնորհանդես

15:45- մամուլի ասուլիս

16:00-փոքրիկ պատմվածքի աուդիոձայնագրություն հատուկ հյուրի ընթերցանությամբ

16:30-հյուրասիրություն:

Grqaser.org կայքը հիմնադրվել է 2015 թվականին:Կայքի հիմնադիրը «Գրքասեր» հասարակական կազմակերպությունն է, որի նպատակն է գիրք լսելու հնարավորություն ընձեռել այն մարդկանց, որոնք ժամանակ չունեն գիրք ընթերցելու կամ տեսողական խնդիրներ ունեն, կամ էլ եթե գիտեն հայերեն խոսել, բայց դժվարանում են կարդալ ու գրել։

Կայքի առաքելությունն է մարդկանց ծանոթացնել գրքերին ու համաշխարհային գրականությանը՝ անվճար աուդիո գրքերի միջոցով: 

Կայքը բոլոր գրքերն անվճար է տեղադրում, որպեսզի մարդկանց հնարավորություն տա ծանոթանալու լավագույն գրական ստեղծագործություններին, բայց «Գրքասերի» կայքն այս պահին անհասանելի է, քանի որ վերակառուցման փուլում է։ Մի քանի օրից հետո արդեն` շնորհանդեսից հետո,  կայքը հասանելի կդառնա բոլորին:Ինչ վերաբերում է գրքերի աուդիո ձեւաչափին, ապա կայքում տեղադրված բոլոր աուդիո գրքերը ձայնագրված են հենց «Գրքասերի» նախաձեռնությամբ։ Կայքում գերակշիռ մեծամասնությունը լինելու են հենց աուդիո գրքերը, մյուս դեպքերում տեղադրվել ու կտեղադրվեն տարբեր գրական կայքերի հղումներ: 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 091283283:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее