«Բանաձև»հեռուստանախագիծը սկսում է նոր նախաձեռնություն, որը կոչվում է «Գրապանակ»: Այսուհետև ամեն կիրակի, երեկոյան 20:00-ին “Բանաձև” ծրագրի վերջում Արտակ Ալեքսանյանը կներկայացնի շաբաթվա գիրքը: Այդ գիրքը հաղորդման հեղինակն առաջարկում է կարդալ մեկ շաբաթվա ընթացքում և թողնել կարծիք հաղորդման էջում` այստեղ կամ գրել էլեկտրոնային նամակ news@armeniatv.am հասցեին: Լավագույն մեկնաբանությունը կստանա նվեր` այն գիրքը, որ ընթերցելու ենք հաջորդ շաբաթ: Այս նախաձեռնության նպատակն է խրախուսել ընթերցանությունը` հայերեն և հայ հեղինակների, ծանոթացնել ժամանակակից գրականությանը և հեռուստատեսության միջոցով խրախուսել ընթերցասեր հանրության ստեղծումը: «Բանաձև» հաղորդման վերջում Արտակ Ալեքսայանը կընթերցի լավագույն մեկնաբանություններն ու կարծիքները: Եվ այսպես, գալիք շաբաթվա գիրքն է Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», որը ստացել է նաև Հայաստանի Գրողների միության գլխավոր մրցանակը: Այս առիթով բոլոր մեկնաբանությունները Արտակ Ալեքսանյանը կընթերցի փետրվարի 28-ի կիրակնօրյա թողարկման ընթացքում և կհայտնի նաև լավագույն կարծիքի հեղինակի անունը: Ակտիվորեն մասնակցեք նախաձեռնությանը, ընթերցեք շաբաթվա գիրքը և կիսվեք տպավորություններով:
«Գրապանակ» նախաձեռնության նպատակն է խրախուսել ընթերցանությունը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet