▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գրանտային հզոր հարձակում Հայաստանի վրա

nyut.am-ը գրում է. Ըստ  Life.ru-ի, միջազգային ազդեցիկ ILGA կազմակերպությունը, որն զբաղված է հոմոսեքսուալների, բիսեքսուալների և այլ այլասերումների քարոզով, խոշոր գրանտներով մրցույթ է սկսել գենդերային ինքնության և այլասերությունների քարոզման նպատակով:

Այս ծրագիրը նախատեսված է կոնկրետ մասնագետների համար. գրանտներ կստանան մասնագիտությամբ մանկավարժները, հոգեբանները, իրավաբանները, լրագրողները, առողջապահության և մշակույթի ոլորտի մարդիկ:

«Դաշնակիցները գործողության մեջ» կոչվող այս խոշոր գրանտային ծրագիրը նախատեսված է իրականցնել հիմնականում այնպիսի մարդկանց միջոցով, ովքեր մինչ այդ կապ չեն ունեցել սեքսուալ փոքրամասնությունների հետ:

Ըստ Life.ru-ի, խոսքն այնքան մեծ գումարների մասին է, որ շատ կազմակերպություններ ու անհատներ խայծը կուլ կտան:

Այս ամենը նախատեսված է կոնկրետ տարածաշրջանի ու պետությունների համար: Ծրագրի առաջին մասով ներառված են Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը, այնուհետև կընդգրկվեն նաև Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее