Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի եւ որովայնի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ:
Տուժող Մխիթար Այվազյանը ոստիկանությանը հայտնել է, որ իրեն անծանոթ մեկը մտել է իր տուն եւ գումար պահանջել, ինքը ընդամենը 10.000 ունի, այլ գումար չունի, որից հետո հանցագործը նրան ծեծի է ենթարկել, նրան դանակով սպառնացել:
Ոստիկանությունը, երբ նրան տեղեկացրել է, որ սուտ հաղորդման դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի, սկսել է իրեն տարօրինակ պահել:
Պարզվել է, որ Մխիթար Այվազյանըին հարեւանները ճանաչել են որպես թուղթուգիր բացողի, գիշերն ինչ-որ երիտասարդի հետ է մեկնել տուն, այդ երիտասարդը՝ Սուրիկ Հարությունյանը, նրան խնդրել է իր վրայից թուղթուգիրը հանել:
Սուրիկը ոստիկանությանը պատմել է, որ Մխիթարը փորձել է սեռական բռնության ենթարկել նրան, որից հետո Սուրիկը ծեծի է ենթարկել նրան:
Կատարվում է քննություն: