hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը` Ազգային ժողովի պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ:
Կայքի տեղեկություններով` մոտ մեկ ամիս առաջ «Կրիստալ» գիշերային ակումբում միջադեպ էր եղել ԱԺ պատգամավորի որդու` 23-ամյա Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ:Մեր աղբյուրների փոխանցմամբ` վերջինս ընկերների հետ գնացել էր գիշերային ակումբ զվարճանալու, սակայն այստեղ նրա ընկերներից մեկին նկատողություն էին արել «արա»-ով խոսելու համար, պատգամավորի որդին էլ որոշել էր կանգնել ընկերոջ թասիբին, ծեծկռտուք էր եղել: Դրանից հետո նա լքել էր Հայաստանը, սակայն վերադառնալուն պես` ձերբակալվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում