ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դուստր Վիկտորյա Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել`դիմելով օրերս կորած իր ընկերուհի Ինես Սրապիոնյանին.
«Բոլոր հարցերը լուծված են,ամեն ինչ իրա տեղումա, գործերդ եղել ա, արի, խնդրում եմ: Սպասում ենք քեզ»:
Հիշեցնենք, որ Ինեսայի հայրը Asekose.am-ի այն դիտարկմանը, որ Ինեսան այդ քայլին է դիմել ընտանիքի անդամներից մեկի հետ ունեցած վեճի պատճառով, պատասխանել է.
«Ընտանեկան հարց է, պետք չէ մանրանալ: Դիմել ենք ոստիկանություն, դուստրս որոնվում է»:
Հավելենք, որ Asekose.am-ի տեղեկություններով` Ինեսա Սրապիոնյան անուն-ազգանունով որևէ մեկն այս օրերի ընթացքում չի լքել Հայաստանը:
Նշենք, որ Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում լուսանկարիչ Էդգար Հարությունյանը, ով Ինեսայի մտերիմներից է, նշել է, որ վերջին անգամ աղջկան տեսել են Աբովյան գնացող ավտոբոսում: Հավելենք, որ Ինեսա Սրապիոնյանն անհետանալու պահին կրել է սև վերնաշապիկ և սև տաբատ:
Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել, 095-90-90-77, 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով։