Իմ գործընկերներին անչափ շնորհակալ եմ լրագրողական համերշխության համար:
Խախտե՞լ եմ լրագրողական էթիկան, թե ոչ` այս պահին բացարձակ անկարեւոր է: Որեւէ մեկին թույլ չեմ տա վիրավորելու արժանապատվությունս: Ուղղակի ափսոսում եմ, որ սխալ բառ եմ օգտագործել: Երեւի տեղին կլիներ «համբալ» բառի կիրառումը:
Ինչ վերաբերվում է մնացած ավել-պակաս քննարկումներին` շնորհակալություն բոլորից: Դուք բոլորդ ինձ պարտավորեցնում եք շարունակել աշխատել այնպես, ինչպես դա արել եմ մինչ այժմ:
«Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի գրառումը
Ֆեյսբուք