Երևանի Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցի աշակերտները գարնան առաջին օրն անակնկալ են մատուցել մանկավարժներին:
Գարնանային ծաղիկներով լի զամբյուղներով են նրանք դպրոցի բակում դիմավորել իրենց ուսուցչուհիներին՝ նվիրելով մանուշակներ ու ձնծաղիկներ:
Հատկանշական է, որ նախաձեռնությունը հենց աշակերտներինն է եղել, որոնք նաև Հին Երևանի լեգենդար կերպարներից մեկի՝ ծաղկավաճառ Կարաբալայի նման էին հագնվել: