▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գնահատեք միայնակ կնոջը. Նազենի Հովհաննիսյանը՝ պատգամավորի՝ «ամուսնացիր, կանցնի» արտահայտության մասին

 

Դերասանուհիհաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Գնահատեք միայնակ կնոջը, գնահատեք նրան, երբ միայնակ կռվում է «աշխարհի» դեմ հանուն այդ նույն Աշխարհի: Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այդքան կամք, ուժ և որոշում` նվիրվելու և օգուտ տալու բոլորին, ոչ թե Էգոիստաբար մեկին կամ մի ընտանիքին:
Գնահատեք միայնակ կնոջ մենակ լինելու խիզախությունը, նա շատերի համար կյանքի նոր հնարավորություն ու որակ է տալիս`հաճախ և հիմականում զոհասեղանին դնելով իր Կյանքը:


Գնահատեք միայնակ կնոջը, որն ունի այնքան ուժ անսեր չապրելու, որ գերադասում է ազնիվ մենությունը, քան տխմար ու անորակ կոմպրոմիսը... Կինը, որն ունի այնքան գիտակցություն, որ անարժան, պնակալեզ ու անծալք տղամարդու կողքին իր նյարդային գոյությունը քարշ տալու փոխարեն ՓՈԽՈՒՄ Է անշնորհակալ մարդկանց իրականությունը դեպի ԼԱՎԸ` իր ամենօրյա, հետևողական աշխատանքով, անքուն գիշերներով ու իր անձի դեմ` անհասկանալի «տղամարդկանց» հարձակումներին հակահարված տալով:
Գնահատեք ու սիրեք այդ կնոջը: Այդպիսի կանանց:
Նրանք են աշխարհի մասնատված կտորները սոսնձում իրար... իրենց միայնակության նվիրումով և անպատասխան Սիրով:
Հ.Գ. նվիրվում է բոլոր այն «տղամարդկանց», որոնք իրենց մասնագիտական թերացումները մատնանշող կանանց առաջարկում են «ամուսնանալ...կանցնի...»:

Հիշեցնենքոր ԱԺ պատգամավորՇիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի՝ իրեն ուղղված մեկնաբանությանըորում պատգամավորը Մարալիկի ծննդատան փակման թեմայով Սոֆյա Հովսեփյանի հարցազրույցին արձագանքելով նրան հորդորել էր խոսել «ոչ թե բամբասանքների լեզվով՝ այլ փաստերով և ապացույցներով», ապա հավելել , թե «ամուսնացիր՝ կանցնի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее