Մամուլը գրել էր, որ առաջիկայում նախատեսվում է Փաշինյանի այցը Տավուշ, մասնավորապես՝ Կիրանց։ Անդրադառնալով՝ Բագրատ Սրբազանն ասել է․ «Չգիտեմ՝ այդպիսի ծրագիր ունի, թե ոչ, ամեն դեպքում, անցյալ անգամ գնացել, Հայաստանի մահվան փշալարերն են տեսել։ Երևի գնացել է՝ պատկերացնելու, թե ինչ կացության մեջ պիտի լինի, երբ հայտնվի ճաղավանդակների հետևում»։ |
Դիտեք նաև՝
«Քիչ առաջ լուր ստացանք, որ օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ն ակտիվ մարդկանց զինվորական վարժանքների, հավաքների են հրավիրելու»,- Վայքում, բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ասել է Բագրատ Սրբազանը։ «Երբ մենք խոսում ենք նախատեսվելիք բաների մասին, սկսում են գործողություններ անել»,- հավելել է նա։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ շարժումը սեպտեմբերին ակտիվանալու է։ |
***
«Կխնդրեմ տեսախցիկն ուղղել հատուկ ծառայության աշխատողի ուղղությամբ․ առավոտից իրիկուն զբաղված են մարդկանց նկարելով, հետո էդ մարդկանց հետապնդելով, քրգործեր հարուցելով։ Վախի մթնոլորտ են ստեղծում»,- Վայքում, լրագրողների հետ զրույցում, ասաց պատգամավոր, շարժման համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով՝ կարծես 1937 թվականը լինի։ |
***
«Եթե ճանապարհի այս հատվածը փակվեց, ոչ ոք չի կարող գնալ Վայոց ձոր, Սյունիք, ինչպես հիմա, երբ ոչ ոք Գորիսից Կապան չի կարողանում գնալ ու եթե այդտեղ շրջանցող ճանապարհ գոյություն ուներ Տաթևով, սրա շրջանցողը գալիս, սրա մոտ է կանգնելու ու չի փոխարինելու միջպետականին»,- Տիգրանաշենում հայտարարել է հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ ներկայացնելով՝ ինչ կլինի, երբ տարածքն անցնի ադրբեջանական վերահսկողության տակ։ |