▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԳՄ նախագահի խայտառակ ընտրություններն ու նորընտիրի բանաստեղծությունը քիմիկոս կատվի մասին

ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԽԱՅՏԱՌԱԿ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոտկեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահի ընտրություն, եթե դա կարելի է համարել ընտրություն: Թեկնածուները սկզբում երեքն էին' Հայաստանի ազգային գրադարանի նախկին տնօրեն գրող, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախկին նախարար, բանաստեղծ Հովիկ Հովեյանը, ՀԳՄ նախագահի պաշտոնակատար Էդվարդ Միլիտոնյանը այնուհետև նրանց միացավ գրող Ռոմիկ Սարդարյանը: ՀԳՄ արտահերթ համագումարը հենց սկզբից սկսվեց խախտումներով' նախապես որոշված մարդիկ դարձան նախագահություն' Վազգեն Գաբրիելյան, Հրաչյա Սարուխան, Պետրոս Դեմիրճյան և /Էդվարդ Միլիտոնյանի խնամի/ Ավիկ Իսահակյան:

Համագումարի ամբողջ ընթացքում գրողները պահանջում էին, որպեսզի սփյուռքահայ և ԼՂՀ գրողների միության անդամները չքվեարկեն, քանի որ բոլոր քվեները աշխատելու են հօգուտ Միլիտոնյանի, սակայն համագումարի նախագահությունը այդպես էլ թույլ չտվեց քննարկել այդ հարցը:

Քվեարկությունն իրականացավ: Բացի ներկա հայ գրողներից Հայաստանի գրողների միության նախագահ ընտրեցին նաև սփյուռքահայ գրողներ, ԼՂՀ գրողների միության անդամներ, ովքեր իրենց ձայները ուղարկել էին բաց էլեկտրոնային հասցեով:
Բնականաբար մեր սփյուռքահայ բարեկամների և ԼՂՀ մեր գրչակից եղբայրների շնորհիվ ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:

Էդվարդ Միլիտոնյանի կողմից Գյումրիում, Վանաձորում, Տավուշում անցկացրած նախաքվերակությունների մասին կամ նրա որդիների տնօրինության տակ գտնվող Սևանի հանգստյան տան մասին խոսել ավելորդ է այս պահին, սակայն կուզենայի հանրությանը ներկայացնել «բանաստեղծ» Էդվարդ Միլիտոնյանի գոհարներից մեկը'

ՔԻՄԻԿՈՍ ԿԱՏՈՒՆ

Քիմիկոս կատուն փորձեր է անում,
Եվ իր գլխից մեծ գյուտեր է անում:
Ծծմբաթթուն ու չգիտեմ ինչ
Խառնում է իրար, ստանում ոչինչ:
Դժվար է անչափ ոչինչ ստանալ,
Օ, հիմա պետք է քիչ հանգստանալ:
Վաղն էլ երևի ոչինչ հորինի,
Մի ուրիշ ոչինչ շատ երևելի:
Այսպես ամեն օր քիմիկոս կատուն
Սպասում է տան դոկտորի կոչում:

Իմ կարծիքով ամեն ինչ պարզ է: Բարով կառավարեք պարոն Միլիտոնյան:

Նարեկ ՍԱՐԳՍՅԱՆ

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее