▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատարը

Արդեն տեղեկացրել ենք, որ, Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո,  ՀՀ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հրանտի Հարությունյանը:

 

Ըստ ասեկոսեների, Արմեն Հարությունյանի հանդեպ մեծ է ոչ միայն նախագահականի, այլ նաև ողջ  համակարգի վստահությունը. նրան համարում են սկզբունքային ու աղմկահարույց որևէ պատմության  հետ կապ չունեցող մարդ, ով  աշխատանքային գործունեությունը սկսել է բանվորից և միշտ աչքի է ընկել պրոֆեսիոնալիզմով:

 

Ստորև՝ Արմեն Հարությունյանի կենսագրությունը:   

Ծնվել է 1963թ. փետրվարի 25-ին, Երևանում:
Մասնագիտական գործունեություն
2015 թվականի հունվարի 13-ի ՀՀ Նախագահի հրամանագրով Ա. Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
2014 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինորական քննչական գլխավոր վարչության պետ:
2009 թվականի փետրվարի 25-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետի պաշտոնում:
2007 թվականի նոյեմբերի 30-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ քննչական վարչության պետ:
1997-2007 թթ. զբաղեցրել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը:
1995-1997 թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության պետի պաշտոնը` հանդիսանալով նաև ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիայի անդամ:
1990-1995 թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում` որպես առաջատար, ապա` գլխավոր խորհրդատու:
1989-1990 թթ. աշխատել է «Հայզովետմատ» հանրապետական միավորումում, ապա` «Երևան» հեռուստատեսային ֆիլմերի ստուդիայում` որպես իրավախորհրդատու:
1987-1988 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում:
1987 թ. աշխատել է «Հանքային ջրեր» հանրապետական միավորման իրավաբանական բաժնում` որպես իրավախորհրդատու:
1980-1987 թթ. ուսումնառությանը զուգընթաց աշխատել է «Անահիտ» արտադրական միավորումում` որպես կադրերի բաժնի տեսուչ, ապա` որպես գործող մեքենայի բանվոր:
Կրթություն
1980-1986 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:
Պարգևներ
ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:
ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է: Ունի երկու դուստր և մեկ որդի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее