▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կարողությունը ավելի քան 78մլն է

Politik.am-ը գրում է.

Օրերս Բարձրաստիճան Անձանց Էթիկայի հանձնաժողով իր հայտարարագիրն է ներկայացրել նորանշանակ ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:Հայտարարագրում լրացված են հետևյալ բաժինները : Վերջինս պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ տիրապետում է հետևյալ անշարժ գույքը՝ Անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով կառույցը և 3 հողամաս : Բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմում են 10000000 ՀՀ դրամ, դրամական միջոցները 28,000,000 ՀՀ դրամ: Իսկ ահա վերջում ներկայացված է Բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները, համաձայն որի Գլխավոր դատախազը ունի 40,290,073 ՀՀ դրամի կարողություն:

Ընդհանուր առմամբ նորանշանակ Գլխավոր դատախազի կարողությունը կազմում  է  78,290,073 ՀՀ դրամ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее