Վաղը կարևոր օր է լինելու․․․Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Մայիսի 30
«Վաղը ժամը 10։00-ին այստեղ սպասելու եմ ձեզ ու բոլորին, ովքեր դիտում են եթերը։ Գնալու եմ մեր կարևոր հաստատություններից մեկը այցելության, բայց չեմ ասի՝ որը»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ խոսելով վաղվա անելիքների մասին։ Նա չցանկացավ փակագծեր բացել․ «Մի հատ պիտի բարև տամ, երկու խոսք փոխանցեմ։ Ղեկավարին չենք ասելու՝ իջի, կտեսնենք՝ ինչպես կընթանա, բայց հստակ ուղերձ կա, շատ կարևոր»,- հավելեց նա։
***
«Տեղեկություններ կան, որ հնարավոր է ձեզ ևս փորձեն ձերբակալել»,- լրագրողի դիտարկմանն ի պատասխան՝ Բագրատ Սրբազանն ասաց․ «Գլուխները պատին կտան, թող փորձեն։ Կանգնած եմ, որտեղ ուզում են, գնամ կանգնեմ իրենց դիմացը, տեսնեմ՝ ինչ են անելու։ Իրենք ո՞վ են»։ Ավելի վաղ շարժման առաջնորդը հայտնել էր աջակիցներից Բաբկեն Ասրյանի ձերբակալության մասին։ *** |
Բագրատ Սրբազանի կողմնակիցներից Բաբկեն Ասրյանը քիչ առաջ եկավ Սուրբ Աննա եկեղեցու բակ։ Հավաքվածները ծափահարություններով դիմավորեցին նրան։ «Էսօր էս թառլան տղուն գողացել էին։ Բարի վերադարձ քեզ»,- ողջունելով Ասրյանին՝ ասաց Բագրատ Սրբազանը։ *** |
«Էսօր լուր առանք, որ իբր ինձ ձերբակալելու են, բա ասեիք՝ երկրից հեռանայի։ Վայ, ձերբակալեք դուք ձեզ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հեգնել է շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, ապա անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, նշել է․ «Հերթագրվելու եմ կալանավայրում, հիշի՛ր»։ Հիշեցնենք՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ նախատեսո՞ւմ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ, Փաշինյանն ասել էր․ «Ինձ հետ հանդիպելու ձևաչափեր, ընթացակարգեր կան, ովքեր ուզում են հանդիպել, կարող են ազատ հերթագրվել»։ *** |
«Մեր երկրում պատասխան չտվող պաշտոնյա չի լինելու»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Խոսելով ոստիկանների բռնի գործողությունների մասին՝ բեմահարթակ հրավիրեց երգիչ Արսեն Գրիգորյանին, որը վնասվածք էր ստացել․ «Տեսեք՝ ձեռնափայտով է, ո՞վ է պատասխանը տալու։ Էս մարդն ամբողջ կյանքը ծառայել է բանակին, խրամատին, ամբողջ ժողովրդին։ Կամ մյուս տղան՝ Կարենը Գևորգյան, կոտրել են ոտքը»։ |
***
«Մեր հայորդիներն այսօր ապացուցեցին, որ Փաշինյանը կարող է աշխատանքի գնալ միայն մեր համաձայնությամբ ու չի կարող հանգիստ նստել այդ շենքում, այլ պետք է տենց ճողոպրի»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․ «Եթե խնդիր ենք դնում, հասնում ենք մեր նպատակներին»։ Հիշենենք, որ առավոտից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները կառավարության մոտ անհնազանդության ակցիա էին անում, շրջափակել էին մուտքերը։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Փաշինյանը մեկ այլ մուտքով դուրս է եկել շենքից։ Դիտեք նաև՝ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ, արդեն որերորդ օրն է համազգային շարժումն իր օրակարգն է թելադրում՝ գրանցելով նոր հաղթանակներ և ժողովրդի օրակարգը պարտադրելով ապազգային իշխանություններին: |