Թարմացված․ Facebook սոցիալական ցանցի աշխատանքը Հայաստանում վերականգնվել է։ Ավելի վաղ հայտնել էինք, որ META-ին պատկանող Facebook-ի ու Instagram-ի աշխատանքը խափանվել է ամբողջ աշխարհում: Այս կապակցությամբ META-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով խափանումները։ |
Թարմացված. Կարմիր ծովում Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի միջև կապի չորս մալուխ է խափանվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով HGC Global Communications Limited ընկերությունը: «Կարմիր ծովում 15 մալուխներից 4-ը (Seacom, TGN, AAE-1, EIG) կտրված են, ինչը, մեր գնահատմամբ, ազդում է կապի համակարգերում տեղեկատվության հոսքի 25 տոկոսի վրա»,- ասված է հայտարարության մեջ: Ընկերությունը նշում է, որ արդեն ձեռնարկել է մեղմացման միջոցառումներ և մշակել է համապարփակ ծրագիր՝ կապի համակարգերում տեղեկատվության հոսքը վերահասցեավորելու համար: *** Facebook սոցիալական ցանցը մեծ խափանում է ապրել. Օգտատերերն ամբողջ աշխարհից հայտնում են, որ իրենց հաշիվներից «նոկաուտի են ենթարկվել»։ Խնդիրներ կան նաև Instagram-ի հետ կապված։ Թեև հաշիվների հասանելիությունը պահպանված է, հավելվածի թարմացվող բովանդակությունը չի թարմացվում:
|