Գլենդելում 81-ամյա հայ բնակչին՝ Մարտիրոս Հարությունյանին վրաերթի ենթարկելու համար հայ մայրն ու դուստրը կկանգնեն դատարանի առաջ: Տղամարդը վնասվածքներ էր ստացել և հիվանդանոց տեղափոխվել, որտեղ ավելի ուշ մահացել էր:
Քննիչները ենթադրում են, որ 67-ամյա Գոհար Դավթյանն է եղել Toyota Camry-ի ղեկին, որը վրաերթի է ենթարկել Մարտիրոս Հարությունյանին: Տղամարդը վնասվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել, որտեղ ավելի ուշ մահացել է: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը:
Գոհար Դավթյանը փորձել է թաքցնել վրաերթի փաստը, սակայն քննիչները զննել են տեսախցիկների նկարահանած կադրերն ու ուսումնասիրել ականատեսների ցուցմունքները:
Հատկանշականն այն է, որ այդ վթարից երկու օր հետո Գոհարի դուստրը՝ 42-ամյա Ալինա Դավթյանը, ապահովագրական հայց է ներկայացրել՝ պնդելով, որ մեքենան մայրուղու վրա է վնասվել:
Ոստիկանությունը մորը և նրա աղջկան ձերբակալել է վթարից մեկ ամիս հետո: