Ամփոփելով օրը` Բագրատ Սրբազանն ասաց. «Մենք այսօր առավոտյան շատ մեծ խմբով` մեծով փոքրով շատ խաղաղ գնացել ենք Արտաքին գործերի նախարարություն, թեպեդ խորքում չկա այդպիսի նախարարություն: Ինչո՞ւ ենք գնացել. արդեն քանի ամիս է` վերջին օրերին` ավելի ինտենսիվ, ադրբեջանաթուրքական իշխանությունը բոլոր խողովակներով, անգամ` նախագահական մակարդակներով, սպառնալիքներ է տեղում Հայաստանի հասցեին: Վերջինը եղավ այն, որ սպառնացին, թե էլիտար զորքեր կմտցնենք Հայաստան, որպեսզի օգնենք Փաշինյանին: Եվ մի բառ անգամ այս մարդկանց բերանից դուրս չի գաիս: Ես հստակ ասում եմ` սա միայն ձեզ չի ուղղված, սա ամբողջ հայ ժողովրդին է ուղղված: Դուք չունեք արժանապատվություն ու պատիվ, մենք ունենք: Ասել եմ` կամ դուք իջեք, կամ մենք բարձրանանք ձեզ մոտ, ու բացատրություն տվեք: Ձեր ընկերն ասում է` Խոջալուի համար պատասխան պիտի տաք: Մի բառ ասեք, թե՞ արդեն ասել եք, դե գիտենք` գիշերային խաղերի մեջ եք Բաքվի հետ»: |
***
«Մեզ ուղիղ տեղեկություններ են հասնում, որ էն վախկոտ ստախոսն (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ.) ուղիղ կապի մեջ է էս վերջինի (նկատի ունի Արարատ Միրզոյանին-խմբ.) և անընդհատ, ամենավերջին խոսքերով, արգելում է, որ ներքև իջնի: Ստացվում է` Ոստիկանությունը մի կողմից, ժողովուրդը մյուս կողմից, իրար հետ պայքարի մեջ են մտնում, որովհետև ինչ-որ մեկը որոշել է այնտեղ նստել վերևը և գրգռել ոստիկաններին մարդկանց դեմ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը: Նա հավաստիացրեց` այն, ինչ տեղի է ունեցել, սադրանք է ամենավերջին աստիճանի, «մենք մեր իրավունքները պաշտպանել ու պաշտպանելու ենք մինչև վերջ, իսկ բոլոր պաշտոնյաները պատասխան են տալու»: ***
*** «Բոլոր նրանք, ովքեր մարդու կվնասեն կամ գույք, նրանք կապ չունեն մեզ հետ։ ***
|