Երգիչ, հաղորդավար Վարդան Սարգսյանին ոստիկանները տուգանել են դիմակը պատշաճ չդնելու համար։
Նա հենց այդ պահին ֆեյսբուքյան ուղիղ միացման միջոցով տեղեկացրել է այս մասին ու նշել․
«Չէ, էս նորմալա՞: Գիշերվա ժամը 2:40, երբ Բագրամյան փողոցի ամբողջ երկարությամբ նույնիսկ մեկ հոգի չկա,ինձ տուգանում են 10.000 դրամ,քանի որ այդ փողոցում միայնակ քայլելիս ես դիմակը իջեցրել եմ (ոչ թե հանել եմ,այլ իջեցրել):
Եվ ամենից շատ զարմացա այն փաստից,որ ինձ տուգանող ոստիկանը կրում էր կտորից դիմակ,որը արդեն քանի օր շարունակ Արսեն Թորոսյանը և Նիկոլ Փաշինյանը նշում են ,որ դրանք չեն պաշտպանում այս վիրուսից:
Ես լինելով աշխարհի հարյուրավոր երկրներում,միշտ հարգել եմ տվյալ երկրի օրենքը:Հարգում եմ նաև մերը,բայց ամբողջ փողոցում լինել միայնակ ու իջեցնել դիմակը՝ դա խախտու՞մ է:
Եթե այո,վճարեմ 10.000 դրամը»:
Դիտեք նաև՝ Շատ դաժան էր, հայրս մահացավ մեր աչքի առաջ, չգիտեմ՝ ինչու նման հարված եղավ. Վարդան Սարգսյան