Փորձելով կախարդել տղամարդկանց և գրավել նրանց ուշադրությունը, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները գնում են բոլոր տեսակի զոհողությունների: Սակայն նրանց ոչ բոլոր հնարքներն են հաջողությամբ պսակվում: Իսկ երբեմն էլ գեղեցկության գաղտնիքներից որոշները, որոնք կանանց թվում են անհաղթելի, տղամարդկանց կողմից դիտվում են պարզապես անհեթեթ քայլեր:
1. Բարդ սանրվածք
Շատ կանայք երկար ժամեր են ծախսում հայելու առաջ բարդ սանրվածք ստանալու համար: Հաճախ ստացվում է չափազանց ծիծաղելի կամ տոնական սանրվածք: Սակայն տղամարդիկ նախընտրում են բնական մազեր. նրանց նյարդայնացնում են լաքից ծանրացած և չորացած մազերը, որոնց բոլորովին հաճելի չէ դիպչել: Սակայն հարկավոր չէ դրանք ամբողջովին աչքաթող անել. թափթփված ու կեղտոտ մազերը ևս գրավիչ չեն տղամարդկանց համար:
2. Առատ դիմահարդարում
Դիմահարդարումը նախատեսված է մաշկի աննշան թերությունները ծածկելու համար, ինչպիսիք են պզուկները, աչքերի տակի մուգ շրջանակները, մաշկի կարմրությունը, փոքր կնճիռները: Սակայն քսուքը պետք է աննկատ լինի շրջապատի համար: Ցավոք սրտի յուրաքանչյուր կին չէ, որ կարողանում է այն ճիշտ օգտագործել: Երբեմն կարելի է մի կնոջ տեսնել, ում դեմքի շպարն այնքան շատ է, որ դիմակ է հիշեցնում: Տղամարդկանց դժվար թե գրավի նման կերպարը:
3. Կոպերի վրայի փայլը
Եթե դուք պրոֆեսիոնալ դիմահարդար չեք, ապա նպատակահարմար է հրաժարվել փայլփլուն ստվերաներկից: Խնդիրն այն է, որ քչերն են կարողանում այն ճիշտ օգտագործել: Նման ստվերաներկը, որպես կանոն, շատ անհավասարաչափ է երևում կոպի ծալքերի վրա, և ստացվում է ոչ այնքան ցանկալի արդյունք: Ամենաօպտիմալ տարբերակը մարմնագույն ստվերաներկ օգտագործելն է:
4. Կեղծ թարթիչներ
Կեղծ թարթիչները գեղեցիկ են միայն դիմակահանդեսի ժամանակ: Նույնը վերաբերվում է նաև սևաներկի ավելցուկին: Դրանք ոչ միայն չեն դարձնի ձեր աչքերն ավելի հրապուրիչ և սեքսուալ, այլ կվնասեն ձեր ամբողջ կերպարը: Օգտագործեք միայն որակյալ սևաներկ, որը թարթիչների վրա գնդեր չի թողում: Մի մոռացեք օգտագործել հատուկ հաստ խոզանակ թարթիչները սանրելու համար և դրանց վրայից գնդերը հեռացնելու համար:
5. Շատ մազածածկույթ
Չնայած տղամարդիկ իրենք էլ են երբեմն մոռանում սափրվել, սակայն կանանց նրանք նախընտրում են հարթ մաշկով: Բիկինիի, ոտքերի և թևատկերի հատվածը պետք է միշտ խնամքով սափրված լինի: Հավատացեք, դա ավելի կարևոր է, քան դիմահարդարումը և վկայում է ձեր մաքրասիրության և հիգիենայի մասին: Եթե դուք ծուլանում եք սափրվել, ապա դիմեք մեղրամոմով կամ այլ տեսակի երկար պահպանվող էպիլյացիայի:
6. Չոր մաշկ
Չոր մաշկին շատ տհաճ է դիպչել: Չխնամված կոշտ կրունկներն ու արմունկները միանգամից աչքի են ընկնում. և մի կարծեք, որ տղամարդիկ դա չեն նկատի: Հետևաբար օգտագործեք փափկեցնող և խոնավեցնող քսուքներ:
7. Դեղին ատամներ և բերանի տհաճ հոտ
Հակառակ սեռին հազիվ թե հնարավոր լինի գրավել դեղին ատամներով և բերանի տհաճ հոտով: Եթե դուք շատ եք ծխում, ալկոհոլ, սուրճ, թեյ խմում, կամ երբեմն մոռանում եք լվանալ ձեր ատամները, ապա այս խնդիրն ամենայն հավանականությամբ ձեզ է վերաբերվում: Մի մոռացեք հաճախել ատամնաբույժի մոտ և օգտագործել սպիտակեցնող միջոցներ:
8. Լղոզված շրթներկ
Եթե դուք պատրաստվում եք ռեստորան գնալ, ապա մտածեք, թե ինչպիսի տեսք կունենան ձեր շթունքները ճաշից հետո: Նրա համար, որպեսզի շրթներկը չլղոզվի, հարկավոր է օգտագործել հատուկ միջոց: Նման դեպքերում նախընտրելի է ընտրել շուրթերի երանգին առավելագույնը մոտ երանգ:
9. Չափազանց շատ օծանելիք
Օծանելիքը սեփական անհատականությունն արտահայտելու միջոց է: Շատերը իրենց վրա են լցնում օծանելիքի ամբողջ տուփը վատ հոտերը թաքցնելու կամ որևէ մեկի ուշադրությունը գրավելու համար: Սակայն նման քայլը միայն տհաճ զգացողություններ կառաջացնի շրջապատի մոտ, ընդ որում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Ձեր սիրած բուրմունքի մի քանի կաթիլը դաստակի կամ ականջի ետևի հատվածում լիովին բավարար է:
10. Գեղեցկացումը բոլորի աչքի առաջ
Տղամարդկանց չի հետաքրքրում, թե ինչն է ձեզ դարձնում գրավիչ: Դիմահարդարմամբ զբաղվեք տանը կամ առանց վկաների:
11. Վառ մանիկյուր
Ուժեղ սեռի ներկայացուցիչներից շատ քչերին են դուր գալիս վառ գունավորմամբ եղունգներ: Այդ պատճառով էլ հարկավոր չէ փորձարկումնր անել վառ կամ թթվային երանգների հետ:
12. Կռացած կեցվածք
Նույնիսկ եթե կինն անթերի տեսք ունի, ապա նրա կերպարի մեջ մեծ մինուս կարող է դառնալ կորացած մեջքը: Կանացիությունը և ձիգ կեցվածքը միշտ էլ գրավել է տղամարդկանց: Մի փչացրեք նրանց տեսադաշտը, առավել ևս, որ կոր մեջքը բացասական է ազդում առողջության վրա:
Աղբյուրը` Աստղագրամ
BlogNews.am