Օրեր առաջ` հունիսի 19-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում լրտեսության կասկածանքով 3 օտարերկրացի է ձերբակալվել, հաղորդում է Գերմանիայի գլխավոր դատախազությունը։ Հունիսի 20-ին դատարանը բոլորին կալանքի է ուղարկել։ Ձերբակալվածները կասկածվում են արտասահմանյան հետախուզական ծառայությունում աշխատելու համար։ Դատախազության տվյալներով՝ նրանք եկել են Գերմանիա՝ տեղեկություններ հավաքելու Ուկրաինայից այնտեղ գտնվող անձի մասին։ Դրա համար հունիսի 19-ին նրանք եկել են՝ ուսումնասիրելու Մայնի Ֆրանկֆուրտում գտնվող սրճարանը, որտեղ պետք է գտնվեր այդ անձը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ |
Գերմանիայում լրտեսության կասկածանքով հայեր են կալանավորվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet