▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայի կանցլերն ապրիլի 23-ին կմեկնի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ապրիլի 23-ին կմեկնի Թուրքիա: Այս մասին տեղեկացնող թուրքական իշխանամետ «Sabah» թերթը հայտնում է, որ Մերկելը Թուրքիա կայցելի Եվրամիության (ԵՄ) ներկայացուցիչների հետ միասին: Մերկելին կուղեկցեն Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը: Ըստ Գերմանիայի կառավարության մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերթի՝ նրանք կայցելեն նաև Գազիանթեփ: Այցի օրակարգային հարցերի մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:

Աղբյուր` Ermenihaber

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Քաղաքական далее