▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Ալթունյանի առաջ պայման է դրվել

Ոմանց համար  հարցական է, թե պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համար զգայուն  այս շրջանում ինչպես նրա ղեկավարած գերատեսչության կարևոր և նախընտրական շրջանում նաև նախարարի քարոզչությունն ապահովելուն միտված վարչության պետի պաշտոնը վստահվեց Գևորգ Ալթունյանին:

Հիշեցնենք, որ  ակնհայտորեն վերջինիս աշխատանքից  իշխանությունների դժգոհությունն է եղել պատճառը, որ  աննպատակահարմար են համարել նրա հետագա պաշտոնավարումն իբրև  Հայաստանի հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն:

Դժգոհություններից մեկն էլ եղել է  տեղեկությունն այն մասին, որ Ալթունյանը բավականին ուշ է ներկայանում աշխատանքի և շատ պասիվ է  ներգրավվում ստեղծագործական աշխատանքներում:

Ըստ ասեկոսեների, երկար  տարիներ   «թիմ»-ի անդամ եղած Գևորգ Ալթունյանին համակարգում պահելու որոշումն ընդունելուց առաջ՝ նրան խորհուրդ է տրվել նոր աշխատանքում ավելի զգոն ու նախաձեռնող լինել և ամենակարևորը՝ աշխատանքի ներկայանալ վաղ առավոտյան:

Ի դեպ,  Գևորգ Ալթունյանին առաջարկվել է ղեկավարել կամ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, կամ՝ ՊՆ  համապատասխան վարչությունը. Ալթունյանն ընտրել է վերջինը և երեկվանից ժամանակավոր պաշտոնակատար է: 

Նշենք նաև, որ ՊՆ-ում  ծանր հրետանի շարունակում են համարել նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: 

 

Հեղինակ՝

Ա.Մաթևոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее