▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Սեյրանը Հռոմի Պապի գալու առթիվ ահա թե ինչ է ասում

Ներկայացնում ենք hraparak.am-ի Քաղաքական հումորն՝ առանց փոփոխության.

Գեներալ Սեյրանը օլիգարխ- ընկերներին կանչում- ասում է.

-Դուք եքա ինտելիգենտ մարդիկ եք, չե՞ք հասկանում, որ Հռոմի պապը ձեր իրեսը չի ուզում տենա:

- Էդ խի՞,- զարմանում են օլիգարխները, մենք ի՞նչ ենք արել որ...

- Յա՜, էն որ ժողովրդին գռփել-չռփել եք, հե՞չ… հիմա էլ ուզում եք, որ Հռոմի պապի աչքին էթաք- էրևա՞ք… Չե՞ք լսել՝ Հռոմի Պապը ալամ աշխարհին ասել է՝ աղոթեք իմ համար ես գնում եմ Հայաստան...

- Յանի ի՞նչ,- հարցնում է մեկը: - Ի՞նչ անենք:

- Սեյրան, դու հանգիստ,- բորբոքվում է Մանվելը,- կակռազ վախտնա, դրանց սաղին կտամ, դեմս կքշեմ, կտանեմ դիրքեր:

-Հա, որ սաղին քշես, էլ Հայաստան գալու համար պետք չի լինի, որ ալամ- աշխարհ Պապի համար աղոթի…

Հեղինակ՝ Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее