▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Երանոսյանը Հովհաննես Ազոյանին «ազատեց», իսկ մեկ այլ քաղաքացու սեռական բնույթի հայհոյանք տվեց

Երեկ ուշ գիշերին, քաղաքացիների և ոստիկանների միջև բախման ժամանակ, բերման ենթարկվողների թվում եղել է նաև  Հովհաննես Ազոյանը, որին ուղեկցող ոստիկանին սակայն Ներքին զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանը, հրահանգել է ազատ թողնել դերասանին: 

Երանոսյանը, ով ոստիկաններին հիմնական հրահանգ տվողն էր, երբ քաղաքացիներից մեկին տանում էին իր մոտով՝  սեռական բնույթի հայհոյանք տվեց վերջինիս:

Այս ամենը ֆիքսել է A1plus հեռուստաընկերության տեսախցիկը: Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու է նա հայհոյում քաղաքացուն` Լյովա Երանոսյանն ուղղակի հեռացել է  տարածքից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее