▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գենդերիկ բոյկոտիկի հեքիաթը».Քրիստ Մանարյան

Լինում են չեն լինում' ավանդական սեռական կողմնորոշման մի պապիկ ու տատիկ են լինում: Այսինքն' նորմալ մարդիկ են լինում: Թեև վաղուց արդեն մոռացած են լինում, թե ինչ բան է սեռական ամենինչը, բայց հոգու խորքում մեկ է' ավանդական են լինում ոտքից գլուխ: Բայց արի ու տես, որ եվրոպական դեմոկրատիկ աստվածիկը նայում է նրանց խաղաղ կյանքին, նախանձից մեռնում է և պապիկ-տատիկին ուղարկում է մի կիսատ-պռատ արարածիկ' գենդերիկ – բոյկոտիկին: գենդերիկ-բոյկոտիկն ինքն էլ կարգին չի իմանում, թե ինչ սեռի է, ոչ այն է' տրանսվեստիկ է, ոչ այն է' հերմոֆրոդիկ է, ոչ այն է' պեդերաստիկ է, մի խոսքով' ան – ռ, անգլուխ արարածիկ է: Շատ են դարդ անում պապիկն ու տատիկը, անընդհատ փորձում են հասկանալ, թե եվրոպական դեմոկրատիկ աստվածիկն ինչու՞ է իրենց նման դաժան ձևով պատժել, բայց քանի որ անհրաժեշտ ու մոդայիկ երևակայություն չեն ունենում' այդպես էլ չեն կարողանում ըմբռնումով մոտենալ իրենց ոչ ավանդական թոռնիկին: Պապիկը նրան ասում է,-

- Այ գենդերիկ բոյկոտիկ, այ գրողի տարած, վեր կաց' գնա դպրոց:

Բայց գենդերիկ-բոյկոտիկն ամբարտավան, ճղճղան ձայնով ասում է,-

- Չեմ գնա ես դպրոց, ես հո ապուշ չե՞մ, որ սովորեմ:

Տատիկն ասում է,-

- գենդերիկ ջան, բալիկ ջան, գնա ցախը կոտրատի, կրակ անեմ' ավանդական դոլմայիկ էփեմ' ուտես…

“Ավանդական” բառից գենդերիկ-բոյկոտիկը վատանում է, ճնշումը բարձրանում է ու նա իրեն պատեպատ տալով, ոտքերը գետին խփելով, պեդերաստիկի լաչառ ձայնով սկսում է ճղճղալ,-

- Ես ավանդական ոչինչ չեմ ուզու~մ…ավանդականից սիրտս խառնում ա~:

- Բա դու ի՞նչ ես ուզում, այ գենդերի վաստակ- շվարած հարցնում են պապիկն ու տատիկը:

Գենդերիկ բոյկոտիկը կնավարի ժպտում է, թարթում է երկար, քսված թարթիչները, քշտում է չալպտուրիկ, քրդի յուբկաներն ու բառերը ձգելով ասում է,-

- Ես ուզում եմ գնա~լ գեյ-պառադիկի~…

- Տո հորդ քյալլեն, օղրաշ լակոտ…,- կատաղում է ավանդական պապիկն ու ձեռքի տակ եղածը շպրտում է ոչ ավանդական թոռնիկի վրա:

Ու այպես' ամեն օր: Այս արանքում ավանդական պապիկին մի չորս անգամ ինֆարկտիկ է խփում, մի ութ անգամ' ինսուլտիկ, նա գամվում է անկողնին, իսկ գենդերիկ-բոյկոտիկը հավաքում է իր քրդի յուբկաները, քսվել-մսվելու պարագաները, ականջօղերն ու ճամփա է ընկնում գեյ-պառադիկ փնտրելու: ՈՒ ճամփին զզվելի ձայնով երգում է,-

գենդերիկն եմ, բոյկոտիկն եմ,

անհայտ բ – -ի լակոտիկն եմ'

պապիկից եմ ես փախել,

տատիկից եմ ես փախել,

դպրոցից եմ ես փախել,

բանակից եմ ես փախել,

վաբշե թոկից եմ փախել,

գնամ, դառնամ մեր գեղից'

գեյ պառադի մասնակից…

Շատ է գնում թե քիչ' հանդիպում է ոստիկանիկին: Ոստիկանիկը սուլում է ու մոտենալով' պատիվ է տալիս: Ապա ոստիկանական խիստ ձայնով հարցնում է,-

- Քաղաքացի, Դուք ո՞վ եք, կներկայանա՞ք:

- Ես քաղաքացի չեմ, ես չտես գեղացի եմ,- հպարտ-հպարտ պատասխանում է գենդերիկ-բոյկոտիկը,- Ի՞նչ ես ուզում ինձնից:

- Փաստաթուղթ,- պատասխանում է ոստիկանիկը,- Որ իմանամ վաբշե դու ով ես:

- Փաստաթղթիկ ես չունեմ,- քիթը վեր է ցցում գենդերիկ բոյկոտիկը,- Էտի ընձի հարուր տարի պետք չի:

- Դե ուրեմն' հետևեք ինձ,- մռայլվում է ոստիկանիկը:

- Էդ էր պակաս,- լաչառանում է գենդերիկ-բոյկոտիկը, – Գնա էնյան: Խի՞ պտի ես քեզ հետևեմ:

- Հեսա վզակոթիկիդ կուտես' կիմանաս,- ավելի է բարկանում ոստիկանիկը:

Բայց այստեղ գենդերիկ բոյկոտիկն իր գենդերային ձայնով սկսում է գոռգոռալ, որ մարդ հավաքի շուրջը,-

- գենդերիկներին խփում ե~ն, հասե~ք, մեզ բան են ասու~մ…

Ոստիկանիկն անմիջապես զգաստանում է, գցում-բռնում է ու քթի տակ մրթմրթում է,-

- Պաշոլդ քաշի, արա ես, աղջի ես' էս միտինգիկ ե՞ս սարքում գլխիս…դավայ, ռադ ըլի…տեղով լրբի շառ ա…

- Այ տե~նց,- ուրախանում է գենդերիկ-բոյկոտիկն ու շարունակում է իր ճամփան, ուրախ երգելով,-

“գենդերիկն եմ, բոյկոտիկն եմ,

անհայտ բ – -ի լակոտիկն եմ'

պապիկից եմ ես փախել,

տատիկից եմ ես փախել,

դպրոցից եմ ես փախել,

բանակից եմ ես փախել,

ոստիկանից եմ փախել,

համ էլ' թոկից եմ փախել,

գնամ, դառնամ մեր գեղից'

գեյ պառադի մասնակից…”

Շարունակում է թափառել ու հիմա էլ հանդիպում է հարկայինիկին:

- Բար լու~ս,- ասում է հարկայինիկը, – էս աչքիս' անհայտ ձեռներեցությամբ ես զբաղվում, հա՞…ՍՊԸ ունե՞ս…

- Անհայտ ձեռներեցությամբ չեմ զբաղվում' ակնհայտ ձեռնաշարժությամբ եմ զբաղվում,- ուղղում է նրան գենդերիկ բոյկոտիկը,- Քու՞ ուզածն ինչ ա…

- Ինչով ուզում ես' զբաղվի: Բայց պտի մուծվես,- ձեռքերն է շփում հարկայինիկը,- Տակ շտո' ֆռռա, տղա ջան:

- Բայց քեզ ով ասե՞ց, որ ես տղա եմ, կյանք,- նեղանում է գենդերիկ-բոյկոտիկը,- Թե աչքիդ բան-ման ա էրևում' գնա աչքի բժշկի, ջիգյար:

- Չես մուծվու՞մ,- կատաղում է հարկայինիկը,- Հեսա վզիդ կդնեմ հարկային բեռը…

- Վա~խ, դիր կյանք,- ուրախանում է գենդերիկ բոյկոտիկը,- Կգա՞ս միասին գնանք գեյ-պառադիկի' համապատասխան հոդվածի ծնունդն ենք նշում…

- Փախար ստուց,- զզվանքով բղավում է հարկայինիկը,- Ով ինչ ուզում' անում ա ու հետն էլ ոչ մի կապեկ չի մուծվում…համ էլ ես գեյի տված փող չեմ վերցնի' թասիբ կա, բան կա…ցվրվի' մեկ էլ աչքիս չերևաս…

- Աչքիդ ա էրևում, որ էլ աչքիդ չեմ էրևա,- մեծամտավարի պատասխանում է գենդերիկ-բոյկոտիկն ու շարունակում է ճամփան,- Բայ-բայ, կյանքուլ…

ՈՒ նոից երգում է,-

“գենդերիկն եմ, բոյկոտիկն եմ,

անհայտ բ – -ի լակոտիկն եմ'

պապիկից եմ ես փախել,

տատիկից եմ ես փախել,

դպրոցից եմ ես փախել,

բանակից եմ ես փախել,

ոստիկանից եմ փախել,

հարկայինից եմ փախել,

համ էլ' թոկից եմ փախել,

գնամ, դառնամ մեր գեղից'

գեյ պառադի մասնակից…”

Շարունակում է թափառել ու հանդիպում է լրտեսիկին:

- Հա~յ,- ասում է լրտեսիկը,- Հաու ար յու, գենդերիկ, հո բան-ման ասող չկա՞:

- Չէ հա,- պարծենում է գենդերիկ-բոյկոտիկը,- Ո՞վ կարա ինձ բան ասի' համապատասախն հոդվածը հետս ա:

- Վերի գու~դ,- ուրախանում է լրտեսիկը,- Բա ու՞ր ես գնում:

- Գնում եմ գեյ-պառադիկի:

- Ավելի վերի գու~դ,- հրճվում է լրտեսիկը,- Փողի-մողի կարիք չունե՞ս:

- Խի չունե՞մ որ,- պատասխանում է գենդերիկ-բոյկոտիկը,- Պամադա-մամադա պտի առնեմ, տրանսվեստիկական լիֆչիկնե~ր…էդ սաղ բեսամթ թանկ ա:

- Օ քեյ,- ասում է լրտեսիկը,- Գնա մի հատ լա~վ, շուխուռով-մուխուռով գեյ-պառադիկ արա, քաղաքը խառնի իրար, սադրի-մադրի, բոյկոտի-մոյկոտի' փողը պրոբլեմ չի: Կնստացնեմ քարտիդ վրա:

- Էղած ա, կյանք,- ուրախանում է գենդերիկ-բոյկոտիկը,- Բա դու չես գալու՞ մեր գեյ-պառադիկին…

- Նո, դառլինգ,- պատասխանում է լրտեսիկը,- Ես դեռ լիքը հարամություններ ունեմ անելու: Բայց եթե շուտ պրծա' գեյ-պառադիկի վախտ կհանդիպենք, օքե՞յ:

- Օ քե~յ: Բա դու ի՞նչ շորերով կլինես, որ քեզ ճանաչեմ, կյանք,- հարցնում է գենդերիկ-բոյկոտիկը:

- Ես կլինեմ սադո-մազոխիստիկի կաշվի տռուսիկով,- պատասխանում է լրտեսիկը,- Վրայից էլ' լիքը ցեփեր ու ժինջիլներ…

- Վա~խ,- պատկերացնում է գենդերիկ-բոյկոտիկը,-Մի այլ ձևի դզե~ց…դե նայի' չուշանաս, կյանքուլ: Սի յու~…

- Սի յու թու~…

Գենդերիկ-բոյկոտիկն ավելի լավ տրամադրությամբ շարունակում է քայլել ու հետն էլ բաղաձայն երգում է,-

“գենդերիկն եմ, բոյկոտիկն եմ,

անհայտ բ – -ի լակոտիկն եմ'

պապիկից եմ ես փախել,

տատիկից եմ ես փախել,

դպրոցից եմ ես փախել,

բանակից եմ ես փախել,

ոստիկանից եմ փախել,

հարկայինից եմ փախել,

համ էլ' թոկից եմ փախել,

ա~խ իմ սիրուն լրտեսիկ'

մի քիչ փող ինձ տնտեսի,

գնամ, դառնամ մեր գեղից'

գեյ պառադի մասնակից…”

Մի քիչ էլ որ գնում է' հանդիպում է բակում նստած Քյարթուիկին: Քյարթուիկը լոմով եղունգների տակն է մաքրում ու հետն էլ քթի տակ ռաբիզիկ է շվշվացնում:

- Ի՞… ս’ո՞վ ա էս չուչելը,- գլուխը բարձրացնելով ասում է Քյարթուիկը,- Հըլը ստեղ արի, այ պիտուխ:

- Բայց խի եմ պիտու՞խ որ, կյանք,- փորձում է զարմացած ձևանալ գենդերիկ-բոյկոտիկը,- Համ էլ էս ինչ սիրուն պռիչոսկա ունե~ս…կարա՞նք գեյ պառադիկի տեղը հանդիպենք, ազիզ…

- Վախ հո~րս արև,- սպառնալից վեր է թռչում Քյարթուիկն ու շվցնում է բիսեդկի կողմը,- Ախպերությու~ն, հըլը էկեք, հըլը էս կյանքի խզբզանքին նայեք…

Ու անմիջապես, բլոթը կիսատ թողնելով հայտնվում են մի տաս-տասնհինգ քյարթուիկներ' յուրաքանչյուրն իր անհատական օգտագործման լոմիկով,-

- Ասա, իմ ախպեր' ի՞նչ ա ըլե…

- Ախպեր, էս թրաշած ոտերով ճիպիզնյակը ոնց որ տեղը չի բերում էս ում հայաթն ա, ով ա դեմը' անջաղ լեզվին ա տալի…

- Իյա~,- բորբոքվում են քյարթուիկներն ու շրջապատում են գենդերիկ-բոյկոտիկին,- Աղջի, դու վաբշե ու՞րդու աղջի ես, խաբար կա՞ վրեդ, որ սատանի մայլում ես խաղեր տալի…

- Ինձ մեկ ա, թե ես ում մայլում եմ խաղեր տալի,- վախեցած հետ հետ է գնում գենդերիկ-բոյկոտիկը,- Համապատասխան հոդվածը հետս ա, մի մոռացեք…

- Ո~ոոով…,- հարցնում են քյարթուիկները, – Էսի լրիվ տարած ա…լսի, այ պիտուխ, էդ համապատասխան հոդվածդ չորս տակ կծալես ու կկոխես համապատասխան տեղդ, ըլա՞վ…դավայ ստուց, վազելով: Թե չէ թրաշած ոտներդ կկոդրենք, հասկցա՞ր…ու քրերիդ էլ կասես' իրանց էլ, էդ հոդվածիդ էլ, էդ հոդվածդ հորինողի էլ մայրիկները – - – - – - – - – - – - – - -, ըլաաաա՞վ

- Ձեր ասելով չի' էսի դեմոկրատական երկիր ա' ինչ կուզեմ' կանեմ…

- Ապե, մաշնիդ մուզիկան քոքի: Պսկո, թռար աթանդա կայնար…

Շարունակությունն իմաստ չունի ներկայացնել, որովհետև գենդերիկ-բոյկոտիկն այդ օրվանից հետո մի չորս ամիս պառկում է վերակենդանացման բաժանմունքում, մինչև որ մի կերպ նորից սովորում է թրաշած ոտքերը քարշ տալ ու այլևս լույսով երբեք քաղաք դուրս չի գալիս: Միայն երբ մութն ընկնում է' թափառում է սադերում ու իր նման գենդերիկ-տրանսվեստիկների հետ ախուվախ է անում, հիշելով այն լավ օրերը, երբ համապատասխան հոդվածը դեռ ուժի մեջ էր ու ամեն անգամ հոգոց հանելով' մտքում անիծում է խաբլան լրտեսիկին, որը ոչ մի անգամ իրեն տեսակցության չեկավ հիվանդանոց ու այդպես էլ ոչ մի կոպեկ չվճարեց…

Երկնքից երեք ֆեյխուա են ընկնում…գենդերիկ-բոյկոտիկի հեքիաթի վերջում զաթի ըտենց մի ապուշ բան պիտի ընկներ, էլի…

ՔՐԻՍՏ ՄԱՆԱՐՅԱՆ

Աղբյուրն այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее