Գազի գնի բարձրացումից հետո Երեւանին ուղղված Մոսկվայի 2-րդ նախազգուշացումը: Մոսկվան առայժմ միայն պոզիցիոն (դիրքորոշումային` position), բայց, կարեւորը, ընդհանրության է եկել Ադրբեջանի հետ. այն է` ներկայիս ստատուս քվոն անընդունելի է երկուսի համար: Մնում է դրանից զատ նաեւ շահային (interest) ընդհանրության գան (դիրքորոշումների նույնությունը դեռեւս դրանց տակ ընկած շահերի նույնություն չէ), եւ մենք հացներս կուտենք... Թող ոմանք դեռ իրենց ճղեն ու խայտառակեն, թե եվրոպական ու եվրասիական ինտեգրացիաները հակասության մեջ չեն... Մնում է, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ասեն, թե ո՞ւր է ապահով Հայաստանը... Նրանք կամ ստել են մի ուրիշ ձեւի, կամ բացարձակ ադեկվատ չեն: Այլ բացատրություն չկա, թե ինչու են նրանք այսքան վտանգաշատ հեռանկարի փոխարեն «ապահով Հայաստան» տեսել...
Ստոպա Սաֆարյանի գրառումը
Ֆեյսբուք