▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարնանային անկեղծություն

Այս նյութը գրելու  միտքն առաջացավ Asekose.am-ի հասցեին ստացված մի հուզիչ նամակով, որի հեղինակը ներկայացնում էր իր որդուն «կյանք պարգևելու» պատմությունն ու «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ Ռիտա Սարգսյանին անվանում՝ «Կին՝ գարունը սրտում»:

Այնպես որ՝ առաջարկում ենք հրապարակումն էլ ընդունել իբրև լրագրողի գարնանային անկեղծություն: 

Այսօր Ռիտա Սարգսյանը նշում է ծննդյան տարեդարձը: 
Վստահ եմ, որ նրան այսօր բազում շնորհավորանքներ են ուղղելու: 
Վստահ եմ, որ նաև նրանք, ովքեր այսօր տարբեր՝ կամ քաղաքական հայացքների, կամ պարզապես հնարարավորության բացակայության պատճառներով չեն շնորհավորելու Ռիտա Սարգսյանին, անթաքույց շարունակելու են հիանալ նրա կերպարով, որ կարողանում է բարություն տարածել, ինչը ոմանք ընկալում են, ոմանք մերժում, ոմանք էլ անտեսում...
Երկրի ղեկավարին կարելի է քաղաքական գործունեության ու տնտեսական խնդիրների առումով քննադատել, հակառակվել,փնովել, սակայն կնոջը, ով, անկախ իր ստատուսից, իրեն բնորոշ լավատեսությունն, ուրախությունն ու կենսախնդությունը փորձում է տարածել նաև հայ բոլոր կանանց շրջանում ,  գնահատելը վայել չէ: 
 Ռիտա Սարգսյանը, նախ և առաջ ընտանիքի մարդ է՝ մայր, կին, տատիկ, ապա նոր` երկրի ղեկավարի կին:
Իսկ մայրը, կինն ու տատիկը առաջին հերթին ցանկանում են որ խաղաղ լինեն երկրի սահմանները, հաշտ՝ ներքին հակառակորդները, բարյացակամ իրար քննադատողները... 
Մի առիթով, ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, Ռիտա Սարգսյանն ասել էր, որ մարդու մեջ գնահատում է առաքինությունը, կարգուկանոնն ու բարյացակամությունը: 
Հենց այդ երեք կարևոր հատկանիշների համար են,թերևս,  իրեն՝ Ռիտա Սարգսյանի գնահատում մարդիկ, որ հանրության առաջ ներկայանում է այնպիսին, ինչպիսին որ կա՝ չի կեղծում ոչ իր ժպիտը, ոչ խոսքը, ոչ էլ միտքը...
Այո, անկեղծ է Ռիտա Սարգսյանն ու անկեղծ նվիրումով էլ ցանկանում է, որ կենսախնդությունն ու լավատեսությունը մտնեն հայկական յուրաքանչյուր ընտանիք որոնց օգնում է մի քանի բարեգործական հիմնադրամների միջոցով: Դրանցից մեկն, ի դեպ, պայքարում է ուռուցքային հիվանդություն ունեցող երեխաների մահվան դեմ, մյուսն ՝ օգնում է երեխազորւկ ընտանիքներին՝ զգալ մայրության, ծնող լինելու բերկրանքը: 
Չեմ վարանի ասել, որ Ռիտա Սարգսյանը՝ գարուն է նվիրում հայ կանանց: 

Այսօր Ռիտա Սարգսյանը նշում է ծննդյան տարեդարձը: 
Վստահ եմ, որ նրան այսօր բազում շնորհավորանքներ են հղելու: 
Նաև հուսով եմ, որ նրանք, ովքեր տարբեր՝ կամ քաղաքական հայացքների, կամ պարզապես հնարարավորության բացակայության պատճառներով չեն շնորհավորելու Ռիտա Սարգսյանին, անթաքույց շարունակելու են հիանալ նրա կերպարով, որ կարողանում է բարություն տարածել, ինչը ոմանք ընկալում են, ոմանք մերժում, ոմանք էլ անտեսում...
Երկրի ղեկավարին կարելի է քաղաքական գործունեության ու տնտեսական խնդիրների առումով քննադատել, հակառակվել,փնովել, սակայն Առաջին Տիկնոջը, ով, անկախ կարգավիճակից, իրեն բնորոշ լավատեսությունն, ուրախությունն ու կենսախնդությունը փորձում է տարածել հայ բոլոր կանանց շրջանում,  չգնահատելը սխալ է: 
Ռիտա Սարգսյանը, նախ և առաջ ընտանիքի մարդ է՝ մայր, կին, տատիկ, ապա նոր` երկրի ղեկավարի կին:
Իսկ մայրը, կինն ու տատիկը առաջին հերթին ցանկանում են, որ խաղաղ լինեն երկրի սահմանները, հնարավորին հաշտ՝ ներքին հակառակորդները, հանդուրժող ու բարյացակամ ` միմյանց  քննադատողները... 
Մի առիթով, ռուսական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, Ռիտա Սարգսյանն ասել էր, որ մարդու մեջ գնահատում է առաքինությունը, կարգուկանոնն ու բարյացակամությունը: 
Հենց այդ երեք կարևոր հատկանիշների համար են,թերևս, մարդիկ գնահատում իրեն՝ Ռիտա Սարգսյանին, որ հանրության առաջ ներկայանում է այնպիսին, ինչպիսին որ կա՝ չի կեղծում ոչ իր ժպիտը, ոչ խոսքը, ոչ էլ միտքը...
Այո, անկեղծ է Ռիտա Սարգսյանն ու անկեղծ նվիրումով էլ ցանկանում է, որ կենսախնդությունն ու լավատեսությունը մտնեն հայկական յուրաքանչյուր ընտանիք, որոնց օգնում է մի քանի բարեգործական հիմնադրամների միջոցով:

Դրանցից մեկն, ի դեպ, պայքարում է ուռուցքային հիվանդություն ունեցող երեխաների մահվան դեմ, մյուսն ՝ օգնում է երեխազուրկ ընտանիքներին՝ զգալ մայրության, ծնող լինելու բերկրանքը: 

Հարյուրավոր հայ ընտանիքներ այդ նախաձեռնությունների միջոցով այսօր ժպտում են ու իրենց սրտերում վայելում գարունը...

Գարուն, որ նաև մեր սրտերում է: 

 

Հեղինակ՝ 

Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее