Տեղեկացրել էինք, որ դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ անդրադարձել էր համացանցում քննարկվող լուսանկարին և մեղադրանքին, որի համաձայն՝ իբր Հայաստանում շատ նույնասեռականներ նրան իրենց առաջնորդն են համարում:
«Ոմանք առավոտվանից փորձում են տրորել տարիների ընթացքում ձեռք բերված իմ բարի համբավը, իսկ ես տրորած ունեմ նրանց բոլորին photoshop-ի իրենց գիտելիքների հետ միասին»,-գրել էր Գարիկ Պապոյանը։
Աննա Սմբատյանն, այսօր, ԲլոգՆյուզում անդրադարձել է Գարիկ Պապոյանի պատասխանին, ըստ որի համացանցում մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարը ֆոտոշոփ է ու ոմանք փորձում են արատավորել իր բարի անունը։
«Իրականում նման ֆոտոսեսիա եղել է և լուսանկարիչ Արթուր Լյումենն է եղել։ Ֆոտոշարքը լույս է տեսել WOW ամսագրում 2010 թվականին։ Ահա նրա ամբողջական տարբերակը...»,-գրել է Աննա Սմբատյանը։