▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարել է Հայաստանի Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի մրցույթին մասնակցելու մասին։ Այս մասին Խումարյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք, որ մեկ ամսից նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է։ Խումարյանը շեշտել է, որ ընկերության աշխատակիցների հետ փակ գաղտնի քվեարկություն են արել` «փրայմերիզի» ձևաչափով ու ստացվել է այնպես, որ 99,3 տոկոսը կողմ է եղել տնօրենի պաշտոնում կրկին նշանակվելու իր մտադրությանը։

«Ընկերությունում շուրջ 340 մարդ է աշխատում: Քվեարկությանը մասնակցել է 297-ը` աշխատակիցների 87%-ը: Թեև ժողովը ժամը 18։00-ից հետո էինք արել, ռադիոն շուրջօրյա ռեժիմով է աշխատում: Վերջը՝ ստացել եմ 295 ձայն: Երկու ձայն կա միայն «դեմ»: Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»,- գրել է Գարեգին Խումարյանը՝ շեշտելով, որ վճռական է տրամադրված ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու առումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее