▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Նժդեհի մասին ֆիլմեր են նկարահանում, իսկ նրա հորեղբոր աղջիկը ապրում է փողոցում

 

Բավականաին երկար ժամանակ է ինչ Բաղրամյան մետրոյի մոտակայքով երեխայիս հետ անցնելիս, տեսնում եմ անօթևան մի կնոջ, որը ի դեպ Գարեգին Նժդեհի հորեղբոր աղջիկն է / պաստառներից հասկանալի դարձավ/ և բառիս բուն իմաստով գիշերում է փողոցում: 


Անկեղծ ասած՝ միշտ ցանկություն եմ ունեցել անցելիս մոտենալ կնոջը, հարցուփորձ անել, լսել իր պատմությունը, կամ էլ սնունդով օգնել, բայց ամեն անգամ կամ ձեռքս բան չէր լինում, կալ էլ քաջությունս չէր հերիքում: Բայց այսօր այդ օրն էր: Մենք զրուցեցինք:


Պարզվում է վաղը կլրանա տիկին Էմմայի անօթևան կյանքի մեկ տարին: 


Ինչպե՞ս կարելի է խոսել ազգային արժանապատվությունից, մեծարել մի առաջնորդի, նրա մասին ֆիլմ նկարել, որպես կուսակցություն ընդունել նրա գաղափարախոսությունը, որոշ լպրծուն հետույքաբնակներն էլ փակցնում են նրա նկարը իրենց գլխավերևում, և ապօրինութուն կիրառել և ունեզրկել նրա հարազատին:
Արժանապատիվ ապագայի հեռանկարի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ մարդիկ խախտել են արդեն բարոյական նորմ կոչված սահմանագիծը:

 

Զառա Միսակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее