Երեկ Երևանի Հանրապետության հրապարակում կայացած Խաղաղության աղոթքից հետո, Հռոմի Պապի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջագուրման ժամանակ Asekose.am-ի թղթակցի աչքից չի վրիպել Գարեգին Բ-ի ձեռքի թանկարժեք ժամացույցն ու ադամանդակուռ ճարմանդները:
Ըստ ասեկոսեների, Վեհափառի ձեռքի ժամացույցը շվեյցարական Patek Philippe ֆիրմայի է, դրանից սիրում է կրել նաև Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նաև՝ համաշխարհային այլ դեմքեր:
Իսկ կաթողիկոսի զգեստի վրա նկատվող ճարմանդն, ըստ տեղեկությունների, Հովհաննէս Բաղիշեցի Կոլոտ մեծանուն Պատրիարքի անձնական ճարմանդի ոսկե և ադամանդակուռ կրկնօրինակն է և պատրաստվել է պոլսահայ ոսկերիչների կողմից։
Հեղինակ՝
Ա.Մաթևոսյան