▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գանձակում (Գյանջա) գլխավոր տոնածառը տապալվել է

Գանձակում ուժեղ քամու հետևանքով ընկել է քաղաքի կենտրոնի տոնածառը: Այս մասին հայտնում են Ադրբեջանական լրատվամիջոցները:

Հայտնում են, որ տուժածներ չկան:

Հավելենք նաև, որ Ադրբեջանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի այսօրվա` Թովուզում կայանալիք «Թուրան-Թովուզ»-«Արազ-Նախչըվան» հանդիպումը դադարեցվել է:

81-րդ րոպեին տանտերերի օգտին 2:1 հաշվի ժամանակ ուժեղ քամու պատճառով ընկել է լուսարձակող սյունը։ Ոչ ոք չի տուժել։ Խաղն ընդհատվել է, կշարունակվի դեկտեմբերի 24-ին, ժամը 12:00-ին, 81-րդ րոպեից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее