▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գաիշնիկ»-ը «տեսանելի աչքերով» տեսե՞լ էր չկապված ամրագոտին

«Տեսեք ժողովուրդ, տեսեք թե ինչու եմ ես այդքան ջղայնությամբ լցված ՃՈ որոշ ոստիկանների նկատմամբ. նրանք խաբում են ինձ, ձեզ, բոլորիս... ու միշտ... Ես այսպես եմ վարվել ու վարվելու բոլոր նրանց հետ, ով փորձում է իմ աշխատած փողը պոկի, խլի ինձանից. ով մոռանում է իր առաքելությունների մասին... հերիք չի բոլորին զրպարտեք... Ներկայացավ Կապիտան Գասպարյան, հետո պարզվեց, որ վկայականի ու ակտի վրա գրված է Գալստյան... հեռախոսն էլ պահել, նկարում էր...»,-գրել է քաղաքացի Մեսրոպ Մինասյանը՝ ներկայացնելով ապացուցող  տեսանյութ, որ ինքը մեքենան վարել է ամրագոտին կապած, սակայն ոստիկանը նրան տուգանել է հենց ՝ մեքենան առանց ամրագոտի կապելու համար:

 

Հավելենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը արձագանքելով այս ամենին` նշել է հետևյալը. «Այ ս առիթով տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով այս ճանապարհային ոստիկանները ազատվել են զբաղեցրած պաշտոնից, իսկ վարչական իրավախախտման գործով կայացված որոշումը կբեկանվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее