▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանը՝ որդիների՝ Լոս Անջելեսի տան մասին

tert.am-ը գրում է. ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կայքի հետ զրույցում անդրադարձել է իր որդիների՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան մասին շրջանառվող խոսակցություններին, որը հրապարակել էր Hetq.am կայքը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է  իր տղաներին հաջողվում այդքան շահութաբերություն ապահովել, ասել է. «Հիմա որ ասեմ՝ մենեջմենթը ճիշտ են կազմակերպել, լավ խորհրդատուներ, լավ գործընկերներ ունեն, մի քիչ ճիշտ չի լինի, բիզնեսն իր օրենքներն ու գաղտնիքներն ունի: Հենց բիզնեսի տրամաբանությունն այն է, որ կարողանաս ճիշտ կողմնորոշվես և ճիշտ պահին շահույթ հետապնդես»:

Ինչ վերաբերվում է նրան, որ իր անունն էլ է կապվում տղաների առանձնատան հետ, ասել է. «Բնականաբար իմ տղաներն են կկապեն, ո՞նց կարող է չկապեն»:

Իսկ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ նշել է. «Եթե հիմա դուք մի քիչ խորը վերլուծություն անեք...եթե նման գործարք լիներ, նրանք կանեին ուրիշի անունով, թաքնված, սակայն այդ տեղեկությունը 2009-2010թ.-ից է, կարող էիք մտնել և իմանալ: Դուք ի՞նչ եք կարծում, եթե որևիցե ռիսկ լիներ, կձևակերպեի՞ն իրենց անուններով, իհարկե չէին ձևակերպի»:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее