▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 79 անշարժ գույք

Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից՝ հօգուտ Հայաստանի, բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 349 միլիոն դրամի չափով, զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33,5 միլիոն դրամ, 10 անշարժ գույքի շուկայական արժեք, 39 իրավաբանական անձում բաժնեմաս ու բաժնետոմս, ավելի քան 63,3 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված փոխառությունների գումարի չափ՝ ավելի քան 16,8 միլիարդ դրամին համարժեք և ավելի քան 86 միլիարդ 480 միլիոն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների ու այլ ելքերի հանրագումար։
Այս մասին ԱԺ-ում՝ դատախազության 2023 թվականի գործունեության հաղորդման քննարկման ժամանակ, հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

***

ԱԺ-ում, դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ դատախազությունը պահանջ է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված 7 անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք։ «5 տրանպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան ու արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ, շուրջ 10 միլիարդ դրամին համարժեք փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 միլիարդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումար»,- հայտնեց դատախազը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее