armlur.am-ը գրում է. Այսօր Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կրտսեր դստեր` Աննա Ծառուկյանի, ծննդյան օրն է: Նա դարձավ 22 տարեկան:
Կայքի տեղեկություններով` ծննդյան տոնակատարությունը տեղի է ունենալու «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում: Ծննդյան արարողությանը, ի թիվս այլ հյուրերի, ներկա կլինի նաև Թաթա Սիմոնյանը, ով իր երգերը կնվիրի օրվա հոբելյարին:
Թե ովքեր են լինելու միջոցառման հյուրերը և ինչ անակնկալ է սպասվում օրվա ընթացքում փորձեցինք ճշտել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս մեզ ասաց, որ ընտանեկան տոնակատարություն է և բովանդակային որևէ մանրամասներ չի կարող հայտնել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում