Wnews.am-ը գրում է, որ շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ընտանիքը։
Գագիկ Բեգլարյանը ծնվել է Երեւանում, 1964 թ. հունվարին։
Սովորել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, որից հետո Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, ունի տնտեսագետի որակավորում։
Նա ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ի դեպ, Բեգլարյանի ընտանիքը համարվում է ամենահարուստ նախարարական ընտանիքը։
Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, եւս պաշտոնյա է. նա ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալն է։
Գագիկ Բեգլարյանի կինըՆունե Նիկոլյանն է։
Շատերը մինչ օրս հիշում են սկանդալային պատմությունը, երբ հինգ տարի առաջ աշխարհահռչակ երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգին նրան խնդրել էին այլ տեղ նստել, ինչը դուր չէր եկել Գագիկ Բեգլարյանին։ Սկանդալային պատմությունն ավարտվել էր Երեւանի քաղաքապետի պաշտոնից Բեգլարյանի հրաժարականով։
Նունե Նիկոլյանը բավականին մեծ ունեցվածքի տեր է։ Նրա հայտարարագրում նշված է, որ ունի 39 մլն դրամ եւ 3 մլն 70 հազար ԱՄն դոլար։
Նրա տարեկան եկամուտը կազմում է 47 մլն 450 հազար դրամ։
Գագիկ Բեգլարյանի դուստրը՝ Նատա Բեգլարյանը, ծնվել է 1990թ. նոյեմբերին։ Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է։
Նատա Բեգլարյանն ամուսնացած է դատավոր Գագիկ Խանդանյանի որդու՝ Ռաֆիկ Խանդանյանի հետ եւ ունի դուստր։