Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է, երեկ ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի` Մհեր Մկրտչյանի տուն թանգարանի հոսանքազրկման վերաբերյալ հայտարարությանը.
«Գյումրիում գտնվող ՖՐՈՒՆԶԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ տուն-թանգարանը հոսանքազրկված չէ, և այս պահին էլ հոսանք կա: Երեկ Suren Tadevosyan ի կողմից տրված տեղեկությունը, ըստ թանգարանի տնօրենի, չի համապատասխանում իրականությանը և կարճ ժամանակով հոսանք չլինելը պայմանավորված է եղել ընդհանուր անջատումներով: Տնօրենը՝ Մելքոնյան Շողիկ (բջջ.094 98 73 17), ցանկանում է ԶԼՄ ների պարզաբանում տալ և խիստ վրդովված է, որ իր ձևակերպմամբ, փորձ է արվում վարկաբեկել իրենց կոլեկտիվը:
Հիմքեր չունեմ չհավատալ նաև Սուրեն Թադևոսյանին, այդ իսկ պատճառով մինչև օրվա վերջ կփորձեմ անջատումների վերաբերյալ ճշտումներ անել նաև էլցանցից: Իմ մասով տեղեկացնեմ, որ քաղաքապետարանը ժամանակին կատարում է թանգարանի ֆինանսական փոխանցումները և եթե Սամվել Բալասանյանի պաշտոնավարման սկզբում մենք ժառանգել էինք պարտքեր աշխատավարձերի գծով, ապա այժմ նման պարտքեր ևս չկան»: