Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հերթական անհաջող խաղը կրկին կրքեր է բորբոքել համացանցում:
«Երեւի ֆուտբոլային շարժում է պետք սկսել՝ «Վերադարձրեք Վարդան Մինասյանին» կարգախոսով... Լրիվ լուրջ եմ ասում: Վարուժան Սուքիասյանին իսկի բակային թիմ չի կարելի վստահել... Մեղրու Փոքր թաղի 70-80-ականների հավաքականը (Անաստաս, Գուրո, Տաթնը Էդո, Մկնիկ Ժորա, Յուրա, Մուժիկ Դավո, Կիճի Արտուշ, Պետո եւ այլոք կազմով) Հայաստանի էս հավաքականին Մեղրու ստադիոնում 3 հատ գոլ կխփեր»,-գրել է արձակագիր, հրապարակախոս Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի մեր ընտրանին հերթական պարտությունը կրել է Դանիայի հավաքականից՝ պարտվելով 1:0 հաշվով:
«Այն ինչ եղավ ֆուտբոլի դաշտում խայտառակություն էր: Չենք վիճում: Բայց պատկերացնում եք, թե ինչ կլիներ, եթե ՀՀ իշխանությունները մասնակցեին մի մրցումների, որտեղ պետք է մրցեին կառավարման, ժողովրդավարության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային իրավունքի, դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ գիտելիքներով: Պատկերացրի՞ք: Դե հիմա ֆուտբոլիստների պարտությունը թեթեւ տարեք»,- Հայաստանի հավաքականի պարտության առիթով գրել է քաղաքագետ, վերլուծաբան Գեղամ Նազարյանը: