Ucom-ը տասնյակ հազարավոր ֆուտբոլասերների հայտնեց, որ Հ1-ի պահանջով այլևս դադարեցնում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հեռարձակումը: Այս քայլն առաջացրել է ֆուտբոլասերների զայրույթը: Համացանցային օգտատերերից շատերն արդեն գրում են, որ ոչ մի դեպքում այլևս Հ1-ով ֆուտբոլ չեն դիտի, քանի որ Հ1-ը ստիպում է դիտել իր ոչ որակյալ հեռարձակումները:
Ստորև ներկայացնում ենք համացանցային օգտատերերի մի քանի գրառում.
Սուրեն Գասպարյան
Շնորհակալ ենք վատ տեղեկության համար, նաև մի վերապահում, այդ դեպքում խնդրում ենք տեղեկացրեք Հ1-ին, որ ֆուտբոլի ժամանակ հարգելի հայ մեկնաբանները մեկնաբանեն տվյալ խաղը այլ ոչ թե խոսեն ծանրամարտից կամ այլ բաներից… ու նաև թող Հ1 հեռարձակի խաղերը այնպես, որ գործի հեռուստացույցերի ֆուտբոլ ռեժիմը… չեղավ չէ!
Վահան Մարտիրոսյան
ՀԱՐԳԵԼԻ UCOM ՄԵՆՔ Ձեզ գումար վճարելուց պայմանավորվել ենք որ պետք է դիտենք մեր վճարած հեռուստաալիքները։ Հիմա եկել ինչ եք ասում՞՞՞՞։ Կասեք Մեզ հետ կնքված պայմանագրում որ կետով է նման բան սահմանված։ Եթե ոչ, ապա պահանջում եմ եվ պարտավոր եք Մեր վճարած հեռուստաալիքները դիտել ինչպես միշտ․․․․մեզ ընդհանրապես չի հետաքրքրում Հանրայինի ինչ որ որոշում․․․․․․․․մենք պարտավոր չենք դիտել այն մեկնաբաններին, որոնց պատճառով <Գյոզալական> ֆուտբոլը առանց ձայն պետք է դիտենք։․․․խնդրում եմ պատասխանել․․․․․առանց պատասխան չթողեք։
Արամ Ավագյան
ժող, հազար հատ օնլայն նայելու տարբերակ կա, մեկը sopcast կամ acestream եք քաշում ու gooool.org-ից խաղի լինկը գտնում նայում եք, բարձր որակով, նույն ռուսերեն կամ մի քանի այլ լեզվով մեկնաբանությամբ, UcomTV-ն ու Հանրայինն էլ ուղարկում եք համապատասխան մութ տեղերը
Դավիթ Մինասյան
1.Պայմանագրի տեքստը առնչվում է նաև մեզ (որպես բաժանորդ) հրապարակեք այն որպեսզի մենք էլ ծանոթանանք
2. Փաստացի դուք ամբողջ ծավալով չեք հեռարձակում ալիքները որոնց համար սահմանել էք վճար և չհեռարձակված ծավալի համար գնի վերահաշվարկման կարիք կա: