Առաջին անգամ Հայաստանում մեկնարկում է կրթական նոր ֆորմատ, որը հնարավորություն է տալիս երկու օրում գիտելիքներ ստանալ 10 առաջատար մասնագետներից: «FORUM հարթակ»-ը լուրջ հնարավորություն է իրենց վրա աշխատող և ինքնակրթությունը կարևորող մարդկանց համար: Նախաձեռնությունը նպատակ ունի լրացնել այն բացը, որ չեն կարող լրացնել արտասահմանից Հայաստան հրավիրվող մասնագետները` ելնելով հայկական մենտալիտեթի որոշ առանձնահատկություններից:
Այս անգամ առաջին «FORUM հարթակ»-ը ներկայացնում է 10 տարբեր բանախոսություններ մեկ ընդհանուր խորագրի ներքո` «PR, մեդիա, գովազդ»: Ներկայացվելու են բազմաթիվ ակտուալ թեմաներ և գործիքներ.
1. Արթ մենեջմենթ և կոմունիկացիա,
2. Կառավարման և հաղորդակցման հմտություններ,
3. Գովազդի հոգեբանություն,
4. Սոցիալական մեդիայի գործիքներ,
5. Բրենդինգ - լոգո դիզայն,
6. Event Management (միջոցառումների կառավարում),
7. MR - մեդիա ռիլեյշնզ (կապ լրատվամիջոցների հետ),
8. Օնլայն մեդիա գործիքներ,
9. PR - Հասարակական կարծիքի ձևավորում,
10. Լուսանկարչության գաղտնիքներ:
«FORUM հարթակ»-ում են միայն լավագույնները, ովքեր մասնակիցներին տալիս են ոչ թե դատարկ մոտիվացիա, այլ կոնկրետ գործիքներ: Այսօր ավելի կարևոր է մարդուն հուշել թե ինչպե՞ս անել ինչ-որ բան, քան ուղղակի ոգևորել ու ասել. «Դու կարող ես, գնա արա և քեզ մոտ անպայման կստացվի», - նշում են «FORUM» PR և մեդիա դպրոցի հիմնադիրները: Որպես չափորոշիչ «FORUM հարթակը» կարևորում է բանախոսների առնչությունը ընդհանուր թեմային, նրանց մատուցման ունակությունը և ոլորտում ունեցած դերն ու ներգրավվածությունը: Նախատեսվում է նաև, որ յուրաքանչյուր հարթակին բանախոսները կարող են տարբեր լինել:
Կազմակերպիչները մեծ ուրախությամբ հայտնում են, որ «FORUM հարթակ»-ի առաջացրած արձագանքն այնքան մեծ է, որ նախագծին հարկավոր է տալ համապետական բնույթ և հասանելի դարձնել այն յուրաքանչյուրին:
Նրանք նշում են նաև, որ նախագծի ամենակարևոր բաղադրիչն արտահայտված է կարգախոսում. «FORUM» - Էֆֆեկտիվություն երկու օրում ...