Wnews.am-ը գրում է.
Ամերիկահայ դիզայներ, բարերար և գործարար Քերոլին Ռաֆայելյանը ներառվել է ԱՄՆ ամենահարուստ կանանց Forbes-ի ցանկում, որոնք ինքնուրույն են վաստակել իրեց կարողությունը: Այս ցանկում ներառված են նաև Մադոննան, Բարբրա Սթրեյզենդը, Սելին Դիոնը: Ռաֆայելյանը ցանկում 22-րդն է:
2004-ին Քերոլին Ռաֆայելյանը հիմնել է Alex&Ani ընկերությունն, անվանելով այն դուստրերի պատվին և ստանձնելով Ռոդ Այլենդում գործող հոր ոսկերչական գործարանի զարգացումը: Նա կենդանակերպի նշաններով թևնոցների արտադրություն է սկսել, որը դարձել է նրա բրենդի հիմնական արտադրանքը:
2010-ին ընկերության եկամուտը կազմել է մոտ $4.5 մլն: 2015-ին վաճառքի ծավալները հասել են $500 միլիոնի, որի շնորհիվ 49-ամյա գործարարը հայտնվել է Forbes-ի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում: Ռաֆայելյանը $700 մլն կարողությամբ 22-րդն է ցուցակում` լինելով երկրորդ հարուստ նորեկը ցանկում:
Ռաֆայելյանը համարվում է ԱՄՆ ամենահարուստ կին-ձեռնարկատերը ոսկերչության ոլորտում և իրավամբ իր տեղն է զբաղեցնում Spanx-ի հիմնադիր Սառա Բլեյքլիի և հարսանեկան մագնատ Վերա Վոնգի հարևանությամբ նորաձևության ոլորտի և մանրածախ առևտրի ցանկում, Forbes-ի վարկածով:
Alex&Ani ընկերությունն եզակի, բնապահպանական զարդեր ու աքսեսուարներ է ստեղծում, օգտագործելով վերամշակած նյութերը, այդ թվում մետաղի ջարդոնը: Բրեդնի ամենատարածված ապրանքատեսակը կենդանակերպի նշանով թևնոցներն են $28 արժողությամբ: Ընկերությունը 65 առանձին խանութ ունի ԱՄՆ-ում, և նույնքան տաղավար` հարյուրավոր սուպերմարկետներում:
Քերոլինի հայրը՝ Ռալֆ Ռաֆաելյանը Cinerama ոսկերչական գործարանի հիմանդիրն է, որտեղ էլ մանուկ հասակում աշխատել է Քերոլինն իր եղբայրենրի հետ: Քերոլին Ռաֆայելյանի մայրը՝ Լուսի Ռաֆաելյանը պատմում է.« Քերոլինը միշտ աչքի է ընկել աշխատասիրությամբ, նա շատ էր աշխատում և շատ էր վիճում հոր հետ: Ի վերջո, որոշեց առանձնանալ և ստեղծել իր սեփական ապրանքանիշն՝ իր պատկերացումով: Նա ապացուցեց, որ բիզնեսի տեսանկյունից ավելի ճիշտ էր, քան ամուսինս, մենք հպարտ ենք նրանով»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում