Wnews.am-ը ներկայացրել է ՀՀ Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանին եւ իր ընտանիքը.
Վարդան Արամյանը ծնվել է Երեւանում 1975 թ դեկտեմբերի 4-ին։
Մինչ այս նա զբաղեցնում էր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։
Կրթությունը
1992-1997 թթ. – սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի համաշխարհային էկոնոմիկայի բաժինը՝ տնտեսագետի որակավորմամբ։
2004 թ. – սովորել և ավարտել է Թաֆթս համալսարանի (ԱՄՆ) Ֆլեթչերի դպրոցի տնտեսագիտության հատուկ ինտենսիվ ուսուցման դասընթացը։
2005 թվականից հանդիսանում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հայցորդ։ Մի շարք հոդվածների հեղինակ։
Աշխատանքային գործունեությունը
1997-1998 թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես հետևակի մարտական մեքենայի հրամանատար։
1999-2002 թթ. – ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության բյուջեի հետ փոխհարաբերությունների բաժնի մասնագետ։
2002-2003 թթ. – ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության իրական հատվածի վերլուծությունների և մոդելավորման բաժնի ավագ մասնագետ։
2003-2006 թթ. – ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության արտաքին տնտեսական հարաբերությունների բաժնի պետ։
2006 թվականի դեկտեմբերից ԱՊՀ միջպետական արժութային կոմիտեի անդամ է (ՀՀ ներկայացուցիչ)։
2007 թվականից դասավանդում է Հայաստանում ֆրանսիական համալսարանում։
2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։
2008 թ. մայիսի 31-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաuտանի Հանրապետության ազգային տնօրեն։
2011 թ. ապրիլի 14-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
2011 թ. մայիսի 16-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանի Հանրապետության կառավարչի փոխարինող անձ (փոխկառավարիչ)[4]։
2012 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամ։
2013 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
2013 թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ Կառավարության որոշմամբ վաղաժամկետ ազատվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնից։
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ (2011)։
ՀՀ վարչապետի հուշամեդալ (2011)։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015)
Վարդան Արամյանը ՀՀԿ անդամ է, ՀՀԿ խորհրդի անդամ։
Նորանշանակ նախարարի հայրը դատավոր Սարիբեկ Արամյանն է, իսկ եղբայրը՝ Հայկ Արամյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության ՔԳՎ Նոր նորքի քննչական բաժնի քննիչ։
Վարդան Արամյանն ամուսնացած է, ունի երկու զավակ։
Վարդան Արամյանը 2015թ. հայտարարգրել է 52 հազար ամերիկյան դոլարի եւ երեք միլիոն դրամի չափով փոխառություններ: Նրա դրամական միջոցները 2015-ի տարեսկզբին կազմել են 16 միլիոն դրամ եւ 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ արդեն տարեվերջին նվազել՝ դառնալով ընդամենը մեկ միլիոն դրամ: Վարդան Արամյանի մեկ տարվա աշխատավարձը 10 միլիոն 134 հազար 671 դրամ է կազմել, տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը՝ 817 հազար դրամ: Արամյանը որպես այլ եկամուտից ստացված գումար է նշել ութ հազար 60 եվրոն:
Նրա կնոջ՝ Իզաբելլա Հովհաննիսյանի հայտարարագրից տեսնում ենք, որ պաշտոնյայի կինը նախորդ տարի 3 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ MERCEDES-BENZ C230 մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Սրանից բացի` Իզաբելլա Հովհաննիսյանն իր հայտարարագրում նշել է 40 հազար ամերիկյան դոլարի չափով փոխառություններ, իսկ իր դրամական միջոցները կազմել են 20 հազար եվրո եւ 40 հազար ԱՄՆ դոլար:
Արամյանի կինը մեկ տարվա համար ստացել է 544 հազար 320 դրամ եւ 16 հազար 632 եվրո աշխատավարձ: Փոխառությունների դիմաց ստացված տոկոսի գումարն էլ կազմել է մեկ միլիոն 832 հազար 220 դրամ: